Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը փոխում են, որ ՀՀ-ն էլ չպարտվի Ստրասբուրգում

Մարտ 01,2013 16:30

«Իշխանությունն ընտրել է իր գրպանի մասին մտածելու ճանապարհը, դրա համար օրենքում այդպիսի փոփոխություններ են անում»,-Аravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Միքայել Դանիելյանն այսպիսի կարծիք հայտնեց` անդրադառնալով երեկ ԱԺ-ում «Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումներին: Այնուհետև հավելեց. «Խնդիրն այն է, որ ներկայիս օրենքն այնքան չի համապատասխանում միջազգային չափանիշներին, որ այդ մարդիկ հրաժարվում են զինծառայությունից: Իսկ այս փոփոխությունները ուզում են կատարել այն բանի համար, որ ՀՀ-ն հարյուր հազար եվրոյից ավելի գումար չմուծի Եվրադատարան: Ընդամենը դրա համար են նրանք գնում այդ քայլին, թե չէ ոչ նրա համար, որ բարեփոխեն ունեցած օրենքը, կամ իրենք բոլորը դեմոկրատ են: Չեմ կարող չանդրադառնալ մեր արդարադատության նախարարի խոսքերին, ինչը թյուրիմացություն է: Ասում է` ազգային անվտանգությունն և մարդու իրավունքները փոխկապակցված են: Երբվանի՞ց , այդ ո՞վ ասաց: Մարդու իրավունքները ազգային, պետական գաղափարախոսությունից և ընդհանրապես ոչ մի բանից կախված չեն: Օրենքը պիտի փոխվի խորքից ու լուրջ փոփոխության ենթարկվի»:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծում է, որ հենց վերոնշյալ օրենքն է ոլորտում գոյություն ունեցող խնդիրների լուծման երաշխիքը և հավելում. «Օրենքում փոփոխությունների արդյունքում համակարգը բարեփոխվում է, ինչը կնպաստի նրան, որ այն անձինք, որոնք խղճի և դավանանքի հիմքում, այլ համոզմունքի հիմքով չեն կարող զինվորական ծառայության անցնել, նրանք կգնան այլընտրանքային զինվորական, աշխատանքային ծառայության: Այն անձինք, որոնք այս պահին գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, դատապարտված են զինծառայությունից հրաժարվելու համար, նրանք ազատ կարձակվեն և նրանց դատվածությունը կհանվի: Իսկ այն դեպքերում, երբ գործը դատաքննության փուլում է, այդ բոլոր գործերը կկարճվեն: Սա խոսում է այն մասին, որ այս օրենքը լուրջ ազդեցություն է ունենալու մոտ 80 մարդու վրա: Երկրորդ քայլն այն է լինելու, որ նշված օրենքի շրջանակներում նրանք դիմելու են և գնան այլընտրանքային զինծառայության: Եթե ընդունվի այս նախագիծը, այդ մարդկանց վրայից դատվածությունը հանվում է, դրանից ավելի էլ ի՞նչ անենք: Իհարկե, նոր օրենքի կիրարկման ընթացքում չի բացառվում, որ նոր խնդիրներ առաջանան: Այն, ըստ էության, դեռ մի բան էլ ուշացած է, քանի որ այդքան մարդ գնաց նստեց, Եվրադատարան գումարներ մուծեցինք, փոխահատուցումներ տվեցինք և այլն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    ՈՒղարկեմ այն խոշոր եղջերավորների ցուցակները, որ չեն ծառայել;ՈՒզում եք նրանց ցուցակն ուղարկեմ, որոնց անունները զորամասում են ծառայել, իրենք` տանը;Մեկը ես, ինչու* չեմ գնա բանակ; Սիրով կգնամ, բայց նորմալ երկրում;Պատերազմն էլ կարևոր չէ, թող լինի;Այն երկրի համար կծառայեմ, որտեղ կա բարոյականություն;Միակ պետությունը որի բանակում չեմ ծառակի, այն պետությունն է, որը թունավորել է կյանքս, սպանել իմ մեջ ամեն մի մարդկային բան, որին ատում եմ; Սրտիդ խփած պետությանը կծառայես, թե* կխփես; եթե ոչ մեկը չանես, արդեն հերոս ես;Կրակած պարկուճ լինելը տղայի գործ չի;Պետությանը չհարգողը չի ծառայի, ինչ էլ որ լինի;Պատերազմում էլ հանուն և ընդդեմ կանի;Դեղը վերքից հեռու եք դնում, չի բուժվի;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031