Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սալբի Ղազարյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց

Մարտ 01,2013 16:27

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է և նա, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց։

Հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, Սալբի Ղազարյանն այսօր՝ ժամը 14-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչության վարույթում է քննվում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալ անցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Պռոշները չի ճաքել ազգային անվտանգության խնդիրների համար, փողի հոտ են առնում, թալանում, անունը դնում ,,փող ընդդեմ հայոց,,;Փողաթափելուց հետո փողը դառնում է ,,փող հանուն հայոց,, կամ ,,փող հայրենի որձաղիքի,,’

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031