Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հուսալի պաշտպանության» գործը վերաքննիչում ավարտվեց

Մարտ 01,2013 16:09

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանը՝ նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան, դատավորներ Լ. Գրիգորյանի եւ Ա. Թումանյանի մասնակցությամբ, ավարտեց իրավաբան Աննա Երիցյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նա դատարան էր դիմել ընդդեմ «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ տնօրեն Պետրոս Արզաքանցյանի:

Անցյալ տարվա նոյեմբերի 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել էր Աննա Երիցյանի հայցը եւ պարտավորեցրել էր ՍՊԸ-ին՝ վճարել նրա երկու ամսվա աշխատավարձը՝ 65.000 ՀՀ դրամի չափով: Մինչդեռ Աննա Երիցյանը հայտնել էր, որ փաստաբանական ընկերության տնօրեն Պետրոս Արզաքանցյանը չի վճարել իր 7 ամսվա կատարված փաստացի աշխատանքի դիմաց՝ 227.500 դրամ:

Ի դեպ, Աննա Երիցյանի եւ «Աշխատանք Մեգա» կադրային կենտրոնի միջեւ կնքվել էր վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ Ա. Երիցյանը ներկայացել է «Հուսալի պաշտպանություն» փաստաբանական գրասենյակ՝ որպես իրավաբանի թափուր հաստիքի հավակնորդ: Համաձայն փաստաբանական գրասենյակի եւ իրավաբանի պայմանավորվածության, նրանք mail.ru, ինչպես եւ skaype ծրագրով հաղորդակցվել են:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Ա. Երիցյանին, գտնելով, որ փաստերի հիմնավորման եւ ապացուցման պարտականությունը տվյալ դեպքում կրում է Ա. Երիցյանը, որ «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ-ում 7 ամիս՝ ամսական 80.000 դրամով աշխատելու վերաբերյալ Ա. Երիցյանը «որեւէ վերաբերելի եւ թույլատրելի ապացույց» չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 14-ի վճիռը թողեց օրինական ուժի մեջ:

Ա. Երիցյանը մտադիր է մեկամսյա ժամկետում բողոք ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարան:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031