Լրահոս
Օրվա լրահոսը

Խառատյանը` փոխնախարարին. «Ի՞նչ եք այդքան ժամանակ քննարկում» (Տեսանյութ)

Մարտ 01,2013 16:08

Ազգագրագետի խոսքով`  Փակ շուկայի օրինախախտ սեփականատերը պետք է պատասխանատվության ենթարկվի

«Անկախ Հայաստանում դարերից եկող էթնիկ արժեքները չեն կարողանում ավանդանանալ, եւ մեր քաղաքը դադարում է քաղաք դառնալու պրոցեսով ընթանալ: Այսպես վարվում են գաղութային երկրներում` վերացնելով կարեւոր նշանակության կառույցները»,-այսօր Ճարտարապետների միությունում Փակ շուկայի խնդրով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Խոսելով վերջին մեկ տարվա ընթացքում Մշակույթի նախարարության կատարած քայլերից` նա ասաց. «Նախարարությունը խնդրին ոչ համաչափ արձագանք է տվել: Մշակույթի նախարարն ասաց, որ քննարկումներ են տեղի ունենում, բայց  քա՞նի կոպեկի արժեք ունեն դրանք: Ի՞նչ եք այդքան ժամանակ քննարկում: Դրա փոխարեն կարելի էր  դատի տալ վարչական նորմերը խախտողին»:

Խառատյանի խոսքով. «Պատկան մարմինները հագուրդ են տալիս մի քանի մարդու ցանկություններին»:

Քննարկմանը ներկա  ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը փաստեց, որ նախարարությունում մի ամբողջ գրապահարան կա` Փակ շուկայի վերաբերյալ դիմումներով եւ պատասխաններով. «Չեմ եկել այստեղ` ինչ-որ բացատրություններ տալու համար: Նախարարը նշել է, որ փետրվարից քննարկման մեջ է նոր նախագիծ, որն այս պահին մասնագիտական քննարկման փուլում է եւ վերջնական եզրակացությունը կտանք առաջիկայում: Նախագծի համաձայն` պետք է ամրակայվեն եւ վերակառուցվեն շուկայի գոյություն ունեցող  կամարները»:

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն անդրադառնալով մտավորականների` երկրի ղեկավարին կրկին նամակ ուղղելու մտադրությանը, ասաց. «Դա արդեն ծիծաղելի է: Որոշ  մարդիկ, որոնց անունները հայտնի են,  «բռնաբարել» են մեր խորդրդանիշները: Նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031