Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան գալը պետք է հեշտ լինի». Մեկնարկեց 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը

Մարտ 01,2013 15:59

CUCAHANDES-3 CUCAHANDES-1 CUCAHANDES-4Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկեց տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը, որը կտեւի երկու օր: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկած էկոնոմիկայի փոխնախարար Արա Պոտրոսյանն ասաց.

«Սա, իրոք, շատ լավ հարթակ է գործարար միջավայրի ակտիվացման, գործարար հանդիպումների խթանման համար: Կառավարության անունից եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այս ոլորտը Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագված է որպես գերակա ոլորտ»:

Ըստ փոխնախարարի` այս տարի ընդլայնվել է եւ ցուցահանդեսի մասնակցության աշխարհագրությունը, եւ ավելացել է մասնակիցների քանակը:

«Մենք բավականին մեծ մասնակցություն ունենք շրջաններից եւ Լեռնային Ղարաբաղից: Այս ոլորտը զարգացման փուլում է գտնվում եւ գնում է դեպի ավելի մեծ նվաճումներ: Այս ոլորտը լավագույնս ցուցադրում է ապակենտրոնացման գործընթացները`մայրաքաղաքից դեպի հեռավոր շրջաններ»,-նշեց Ա. Պետրոսյանը` հավելելով, որ դեռ քննարկման  փուլում են գտնվում զբոսաշրջության ոլորտի հետ կապված մի շարք կարեւոր ծրագրեր:

Ցուցահանդեսի բացման միջոցառմանը ներկա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդը, կարեւորելով տուրիզմի ոլորտում տեղի ունեցող  ցուցահանդեսները եւ այլ նմանատիպ միջոցառումները, վստահություն հայտնեց, որ զբոսաշրջության ոլորտը գալիք հինգ տարիներում էլ ավելի կզարգանա:

«Սպասարկումը պետք է լավ լինի, եւ Հայաստան գալը պետք է հեշտ լինի: Հայաստան ճամփորդելը դեռ դժվարություն է, Հայաստանի կառավարությունը պետք է ազատականացնի ուղեւորափոխադրումները: Հայաստանի բնական գեղեցկությունը եւ մշակույթը պետք է գրավեն այցելուներին»:

Լեռնային Ղարաբաղից ժամանած եւ «Եվրոպա» հյուրանոցի ցուցատախտակը ներկայացնող Դավիթ Գաբրիելյանը Aravot. am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց նորակառույց հյուրանոցը ցուցահանդեսին

մասնակցում է առաջին անգամ եւ այցելուների պակաս չունի:

Նրա խոսքով` իրենց հյուրանոցի հիմնական հաճախորդները հենց Հայաստանից են, սակայն, ինչպես նշեց մեր խոսակիցը, հաճախորդներ

են ունենում նաեւ Ֆրանսիայից, Հունաստանից եւ եվրոպական այլ երկրներից:

Մեր այն հարցին, թե ինչքանով կօգնի ցուցահանդեսը նոր հաճախորդներ ունենալու գործում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Հուսով ենք, որ ցուցահանդեսի միջոցով շատ ավելի հաճախորդներ կբերենք մեր հյուրանոց եւ ավելի պայծառ կներկայացնենք այն»:

Հիշեցնենք, որ 1999 թվականից անցկացվող միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ մարզերից:

Ցուցահանդեսի կազմակերպիչները ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից եւ մի շարք այլ երկրներից:

 

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031