Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի համար նախագահ լինելը մանկության երազանք է»

Մարտ 01,2013 15:56

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան 2008-ի մարտիմեկյան ժողովրդական պայքարին եւ ներկայիս իրադրության դրդապատճառներին, նմանություններին, տարբերություններին:

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ 2008-ին լիդերի դերում հանդես եկողներն առավել ագրեսիվ էին: Սակայն ներկայումս ե´ւ ժողովուրդը, ե´ւ առաջնորդող ուժերը խաղաղ են տրամադրված:

Հոգեբանի հետ համաձայնեց նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ այս շարժումը կունենա խաղաղ լուծում, իսկ ներկայիս գործընթացը միայն լրացնում է ստեղծված քաղաքական վակուումը:

Պարոն Ադիբեկյանն առաջարկեց երեք տարբերակ, որոնցից մեկին, իր համոզմամբ, կդիմի Րաֆֆի Հովհաննիսյանը. կա´մ կխոստովանի, որ իր փորձն անհաջող էր եւ ներողություն կխնդրի, կա´մ ժողովրդին կառաջարկի իր կողքին մնալ մինչ մյուս նախագահական ընտրությունները, կամ էլ կառաջարկի միանալ իշխանությանն ու  դրա միջոցով իրագործել իր նախագահական ծրագրի որոշակի մասը:

2008-ի եւ ներկայիս գործընթացների տարբերության մասին պարոն Ադիբեկյանը նշեց. «Այն ժամանակ ղեկավարը հենվում էր արմատական ընդդիմության վրա, իսկ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է ընդդիմության խորհրդանիշ՝ առանց այն միավորելու»:

Ըստ սոցիոլոգի ներկայացրած տվյալների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել էին՝ ՀԱԿ-ի անդամներից 6,5 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ 25,5 տոկոս, Հանրապետական կուսակցությունից՝ 10 տոկոս, 6,5 տոկոս էլ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին է քվեարկել ՕԵԿ-ը, եւ ՀՅԴ-ն 6 տոկոսից ավելի:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը պատրա՞ստ է ստանձնել նախագահի պաշտոնը, հոգեբանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը շատ համառ, հետեւողական մարդ է, դեռ չունի տվյալ մասշտաբի կառավարման փորձ, սակայն սկզբում փորձ ոչ ոք չի ունենում»: Մինչդեռ այս կարծիքին դեմ արտահայտվեց Ահարոն Ադիբեկյանը. «Նրա նախագահ լինելը մանկության երազանք է, ինչպես եւ Պարույր Հայրիկյանի համար»:

Իսկ անդրադառնալով ընտրությունների դրական կողմերին՝ հոգեբանը նշեց, որ չնայած նրան, որ ընտրություններն անարդար էին, սակայն սա հող պատրաստեց ԽՍՀՄ-յան կառավարումից անցնելու դեպի ժողովրդավարություն:

Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Զարմանում եմ,թե ինչու են այսքան քննարկում այս պալատական, «անկախ» «սոցիոլոգի» ԽՓԱԾ թվերը ու «չպատվիրված» «կարծիքները»: Պարոն «սոցիոլոգ», ես նայում եմ ԱՐԴԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԵՐԻՆ/թվերին,այլ ոչ ձեր ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ, հնարովի թվերին:: «Եթե»-ներով չի. արդեն տեղի ունեցած փաստերով է- facts on the ground.

  2. sss says:

    Մեթոդոլոգիական առումով գրեթե անհնար է պարզել, թե որ կուսակցության ներկայացուցիչները որքան ձայն են տվել այս կամ այն թեկնածուին. ինչպե՞ս է դա արվել. հարցու՞մ է անցկացվել այս կամ այն կուսակցության ներկայացուցիչների շրջանում, թե ինտուիտիվ է դա արվել. սա աբսուրդ է և վկայում է, որ մեզանում սոցիոլոգիական հետազոտությունները նկարվում են պրոպագանդիստական կամ գովազդման նպատակներով: Այսպիսով բացարձակ խաբեություն կարելի է համարել այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել էին՝ ՀԱԿ-ի անդամներից 6,5 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ 25,5 տոկոս, Հանրապետական կուսակցությունից՝ 10 տոկոս, 6,5 տոկոս էլ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին է քվեարկել ՕԵԿ-ը, եւ ՀՅԴ-ն 6 տոկոսից ավելի:

  3. Տիգրան says:

    Ադիբեկյան, դուք մեր խմբին պոլիտեխնիկում դասավանդել ես ,,Գիտական կոմունիզմ,, և ես հիշում եմ, թե ինչպես էիք չանք ու եռանդ չխնայելով եմզ փորձում ապացուցել կոմունիզմի կառուցման անխուսափելիությունը… Այդ հարցի շուրջ մենք բազմիցս սուր վեճեր ենք ունեցել… Չեք փոխվել, հիմա էլ ձեր անձնական կոմունիզմի անխուսափելությունն եք ուզում փաթաթել մարդկանց վզին… Հոգեպես առողջ մարդը մի քիչ այլ կերպ է վարվում` գիտակցելով, որ բոլորն էլ իր հայրենակիցներն են, բոլորն էլ մարդ են և շատ չեն տարբերվում իրարից… Միակ լուրջ տարբերությունը սռացած դաստիարակությունն է… Կարող եք բացատրել, թե համառորեն ինչու եք ձգտում արժանանալ բոլորի ատելությանը. դա ձեզ ինչ օգուտ կտա…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031