Մտավորականները պահանջում են պատասխանատվության ենթարկել սեփականատիրոջը
Ճարտարապետների միությունում այսօր տեղի ունեցավ քննարկում` Փակ շուկայի խնդրի շուրջ: «Լարվածությունը շարունակվում է, քանր որ պետության կողմից ուշադրություն չենք տեսնում: Փակ շուկայի խնդրով ստորագրություններով նամակ հղեցինք նախագահին, վարչապետին, դատախազությանը եւ քաղաքապետարանին, ստացանք գրություն, որ աշխատանքները կանգնեցված են, եւ երկու անգամ տուգանված է սեփականատերը: Բայց շինաշխատանքները շարունակվեցին, եւ այսօր շուկան աղճատված վիճակում է, որովհետեւ շինարարությունը կատարվում են առանց նախագծի: Ստիպված ենք կրկին դիմել երկրի ղեկավարներին, որ տեր կանգնեն մեր ժառանգությանը: Փակ շուկան համարվում է ճարտարապետական լավագույն ստեղծագործություններից: Նման շենքեր այդքան շատ չունենք, որ քանդենք: Մեկ տարի է, ինչ բոլորս ամեն ինչ արել ենք, որ նման մոտեցումը դադարեցվի: Մեզ համոզել ենք, որ դրա դեմը կառնվի եւ շինարարությունը կկանգնեցվի, բայց դատեղի չունեցավ»:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով. «Օրենդրական դաշտը, որով ուզում ենք դիմակայել, բավարար չէ: Տպավորություն է, որ ոլորտը չորս-հինգ հոգու ձեռքն է եւ, անգամ պետական մարմիններն են անզոր դիմակայելու: Այդ պատճառով նախաձեռնող խումբը պետական ատյաններից պահանջում է Փակ շուկայի հետ կատարվածը որակել որպես մշակութային վանդալիզմ եւ հանցավորների նկատմամբ հարուցել քրեական գործ, ինչպես նաեւ` արձանագրել, որ սեփականատիրոջ (Սամվել Ալեքսանյանի) անօրեն գործողությունների հետեւանքով հուշարձանը վերածվել է ավերակի: Պահանջում ենք հանձնարարել կատարել հուշարձանի ներկա վիճակի փաստագրում եւ ներկայացնել վերականգնման նախահաշվարկ»:
Կարդացեք նաև
Ճարտարապետի համոզմամբ. «Քաղաքաշինության ոլորտում կարգապահության մասին խոսելն ավելորդ է: Սեփականատերը ստացել է անկառավարելի իրավունք` անկախ շինության արժեքից»:
ՀՅԴ անդամ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանն ասաց, որ դեռեւս խորհրդարանում Փակ շուկայի հարցը բարձրացնելուց հետո մտածեց, որ պետությունը տեր կկանգնի իր ժառանգությանը. «Անցավ մեկ տարի, եւ տեսնում ենք, որ Հայաստանում կա ցինիցմի եւ ամենաթողության միջավայր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սիրելիներս պետություն կա ,բայց չկա ղեկավարություն.Ումից եք պահանջում`օդից թե թալանչիներից.Նախ պետության ղեկավար է հարկավոր ունենալ հետո նոր ազատվել էդ թալանչիներից.Աշխհարի բոլոր երկրներում իրենց քաղաքների հնությունները պահպանում են իսկ մենք այն վերացնում կարծես մերը չէ.Հայաստանը թալանողները թուրքից անցան,իսկ ձուկը նեխել է գլխից.Սերժիկի պահած երկիրն է որին սատարում են ավաղ շատերը…………. Ղեկավար չունի երկիրս այսպես պիտի լինի .