«Այսօր մարտի 1-ն է: Բոլորդ, կարծում եմ հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ հինգ տարի առաջ՝ ընդդիմադիր թեկնածուներից մեկը ստանձնեց պաշտոններ, մասնակից դարձավ իշխանությանը, գնաց այդ ճանապարհով եւ դրանով մասնակից դարձավ այսօրվա հանցագործությունների նույնպես: Եթե գնում են այդ ճանապարհով`հանցակցում են գողերին, ավազակներին: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, ես այլ կերպ չեմ կարող բնորոշել»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ նկատի ունենալով ՕԵԿ-ին եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանին:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ավելի ուշ՝ լրագրողների խնդրանքով անրադարձան Փոստանջյանի հայտարարությանը: Հեղինե Բիշարյանը քաղաքական ուժերի ներկայացուցիչներին նախ կոռեկտության կոչ արեց, ապա նշեց, որ քաղաքական մշակույթը ենթադրում է, որ համապետական ընտրություններից հետո ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր հետագա քայլերի հաջորդականությունը: Ըստ նրա՝ լինում են, որ ընդդիմադիր ուժերը կոալիցիա են կազմում, կամ ընդհակառակն՝ իշխանական ուժերը դառնում են ընդդիմություն:
Նա Փոստանջյանին և մյուսներին, ովքեր նման հայտարարություններ են անում, խորհուրդ տվեց՝ «մտածել, հետո արտահայտվել»: «Թե ում քայլերն են իմիտացիոն, ումը՝ ոչ, ժամանակը ցույց կտա, իսկ եթե այնքան ուժեղ են ուզում լինել, որքան Արթուր Բաղդասարյանը, ապա պետք է վեր կանգնեն մորթապաշտ քայլերից և ժողովրդի մասին մտածեն: Չի կարելի խաթարել դասապրոցեսը, դա դատապարտելի քայլ է»:
Հ.Բիշարյանն ավելի ոգևորվելով՝ նշեց, որ «Ժառանգությունը» պետք է կարողանար պահել և պահպանել իր ձայները, որպեսզի հետո չկասկածեր ընտրությունների արդյունքների վրա: «Եթե բողոքարկումներ չեն եղել, արձանագրություններ չեն կազմվել, ուրեմն պետք չէ որևէ մեկին անհասցե մեղադրել: Ո՞ւր էին ձեր կուսակցության անդամները, եթե ձեր կուսակցության անդամներն են ձեզ դավաճանել, ձեր գործընկերներն են ձեզ դավաճանել, ապա դատապարտելի է հիմա նման գործելաոճը»:
Կարդացեք նաև
Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ ՕԵԿ-ը երբեք քվե չի գողացել, ՕԵԿ-ը միշտ վստահության քվե ստացել է իր ընտրազանգվածից: Նա հիշեցրեց, որ 2008-ին Արթուր Բաղդասարյանը ստացել է շուրջ 300 հազար քվե, իսկ ընդդիմությունը 2008թ. նախագահական ընտրություններին առավել ձայներ ստացավ՝ մոտ 47 տոկոս, քան 2013թ. ընտրություններին: Հ.Մարգարյանի խոսքով՝ ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր ճանապարհը: «Մեր ժողովրդի անվտանգությունն ավելին արժե, քան մեր սեփական շահերը: Մենք ստորադասել ենք մեր նեղ կուսակցական, անձնական շահերը մեր ժողովրդի, պետության շահերից: Մեզ համար միշտ ընդունելի է եղել խոհեմ համագործակցությունը, քան անխոհեմ քայլերը: Չի կարող օրինապաշտ մարդը մի կողմից` օրենքից խոսել, մյուս կողմից՝ օրինազանցություն կատարել»,- ընդգծեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՕԵԿ-ը տոկոսներ խփելը սովորել է սս-ից, իսկ ճառերը դեռ Բրեժնեվյան են,՝ չի համընկնում:
Տիկին Բիշարյանը լավ կաներ հիշողությունը թարմացնելու համար լսեր պարոն Ա. Բաղդասարյանի` նախքան պաշտոն ստանալու ելույթները: Երևի տիկնոջ մոտ քաղաքական ամնեզիա է:
այն ժամանակ բիշարյանն էլ իր շեֆից պակաս ըմբոստ ելույթներ չէր ունենում, բայց հետո էլ անամոթի նման մտան կոալիցիա, քանի որ դեմները մի քանի պաշտոն են շպրտել. իսկ հիմա էլ նորից ուզում են դուրս գալ կոալիցիայից. ցավոք սրանք են մեր կուսակցութ.- ը