Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահը պատասխանում է Սերժ Թանկյանի նամակին. «Ամեն մարդ իր գործով թող զբաղվի»

Մարտ 01,2013 15:39

«Հանրապետական կուսակցությունը երբեք իր արժեհամակարգից դուրս չի եկել: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ի վերաբերյալ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի նամակում տեղ գտած հարցադրումներին հակադարձեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Թանկյանի գրածին` «Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել, եւ օլիգարխների խավիարը վերջացել է եւ նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանան» ի պատասխան, պարոն Սահակյանը հավելեց. «Շատ լավ է, որ լավ հայ ունենք արտասահմանում, խոսք է ասում, բայց քաղաքական տեսակետից գնահատական չեմ ուզում ասել: Էլի եմ ասում`ամեն մեկն իր գործով թող զբաղվի»:

Թանկյանի կասկածներին, թե Սերժ Սարգսյանը ներքուստ վստահ չէ, որ ինքն է ժողովրդի ընտրած նախագահը, պարոն Սահակյանն ասաց. «Չեմ ուզում վատ բաներ ասել: Նրան մեծարելն ընդունում եմ, բայց քաղաքական իմացության եւ տրամաբանությանը շատ մեղմ եմ ուզում վերաբերվել, դրա համար չեմ ուզում հակադարձել»:

Անդրադառնալով Ս. Թանկյանի պնդումներին, թե ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ եւ պետք է պատժվեն, ՀՀԿ փոխնախագահը կոչով պատասխանեց. «Թող գան դա ժողովրդի մեջ ասեն եւ իրենց իմաստությունն օգտագործեն ժողովրդի համար: Թանկյանի եղելությունը միջազգային մշակութային ասպարեզում շատ թանկ ենք գնահատում, բայց խորհուրդներ տալու համար պետք է գալ Հայաստանում ապրել, տեսնել, գնահատել»:

Նա Թանկյանին խորհուրդ տվեց ընթերցել ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը ու չհարցնել, թե ինչպես է նախագահը պատրաստվում երկիրը հանել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամից:
 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Հազար անգամ ել կարդաս, չես հասկանա, թե ինչպես է նախագահը պատրաստվում երկիրը հանել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամից: Հենց դուք,պ-ն Սահակյան, նույնպես: Որովհետև պ-ն Սերժ Սարգսյանը ստում է՝ ասում է մի բան, անում հակառակը:

  2. Արթուր says:

    Ուրիշ`ավելի խելացի և փաստարկված պատասխան երբեք էլ չեմ սպասել Գալուստ Սահակյանից. նրանից մշտապես քաղաքական դեմագոգիայի գոհարներ եմ լսել:

  3. Լևոն Մելքումյան says:

    Ինչ վերաբերվում է ամեն մարդու իր գործով զբաղվելուն,- դուք ճիշտ եք:
    Պ-ն Սերժ Սարգսյանը իր գործով պետք է զբաղվի՝ իր եղբոր հետ թող զբաղվի առևտրով:
    Երկրի նախագահ լինելը իր գործը չէ:

  4. Կ. says:

    Սեփական ժողովրդի ցավը կիսելն ու երկրի վիճակով մտահոգվելը յուրաքանչյուրի պարտքն է….Հարգանքի ու մեծարման են արժանի այն մտավորականնեերն ու անհատները, ովքեր անտարբեր չեն Հայրենիքում տիրող իրավիճակին…..

  5. David says:

    Գալուստ հանրապետական, շատ եմ ուզում իմ գործով զբաղվել,բայց դրա համար սերժապետությունից հեռանալու խնդիր ունեմ;Հանրա-հայկական զինված ահաբեկչական թալանի ենք ենթարկվել այն ժամանակ, երբ 10 օր էր մնում, որ հեռանայինք, մինչ այդ լավ գիտես ղարա-տաբու կար մեր վրա;Հայապետությունը եթե իր թալան իրականացնողներից ետ վերցնի մեզնից թալանածը և գոնե կեսը տա, ապա կհեռանանք և կզբաղվենք մեր գործով;Իմ ուզածն էլ իմ գործով զբաղվելն է էլի,առականի երկրից փրկվելն է էլի;
    Մեծ մեծ խոսում ես, բայց հեքիաթդ ուտող չկա;Կա փրկության խնդիր;Կան շարժվող խամաճիկ աթոռներ;Խամաճիկը մետաղալար ունի ու ողնաշարավոր չի հանդուրժում;Մնացածը `ժամանակին կասեմ պարոն հայոց միտք;

  6. Aram says:

    Իրոք, Նավասարդյանից հետո Հանրապետական կուսակցությունը երբեք իր արժեհամակարգից դուրս չի եկել. միշտ կեղծել է, լլկել է, խլել է, գողացել է, փչացրել է:
    Իրոք, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, դիցուք սույն ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ պետք է զբաղվի իր “մարշրուտկեքով”, խմորողենի “ցեխով, իսկ մնացած լուրջ բիզնեսների համար էլ շնորհալի մենեջերներ փնտրելով, ոչ թե դեմքի լուրջ արտահայտությամբ մեկը մեկից ողորմելի մտքեր արտաբերի:

  7. mika says:

    Գալուստ, էլի սկսեցիր անկապ- անկապ խոսալ;
    Դու գոնե գիտես, թե աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ինչպիսի գործունեություն է ծավալում, Քո ուղեղը միայն աշխատում է պաշտոնը սեփական շահերին ծառայեցնելու ուղղությամբ: Դա է քո կյանքի գործը:
    Բաներ կան, որոնց մասին դու ընդհանրապես բարոյական իրավունք չունես խոսելու, էլ ուր թե դատողություններ անելու..

  8. Artur says:

    Այս պարոնը չի պատկերացնում, թե ինչ է իրենց սպասվում մոտ ապագայում: Մեծ մեծ խոսելու փոխարեն, լավ կանեիք ձեր ողորմելի մտքերը պահեիք դատարանում արդարանալու համար:

    • A.K says:

      Շատ դիպուկ ասեցիք Արտուր.: Այս մարդը ամեն անգամ նման բաներ է ասում, երևի թե կարծում է Հայաստանում նորմալ մարդ չի մնացել…….

  9. Գայանե says:

    բա ոնց, բա մի հատ չճառի՝ նորին մեծություն ս. սարգսյանի հավանությանը արժանանալու համար…ինչ ողորմելի ես Գալուստ..և ոչ միայն դու..ձեր ողջ ՀՀԿ-ն է ողորմելի..

  10. Harkeli Mr. Squamish
    What is your original profession?
    Please go to your profession and let the Armenians live a better life.
    Are you and your son at the right position? Please ask yourself.

  11. Արև says:

    Ազգիս երեխաները, համենայն դեպս, լրացուցիչ ԱՆՎՃԱՐ կրթություն ստանում են ԹՈՒՄՈ-յում, որ բացել է Թանկյանը:

  12. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    Կարծում եմ, որ ս.ա.ս.-ն ինքը չի հասկանում իր նախընտրական ծրագրերը, կամ չի էլ կարդացել, այլապես չէր գա ասի, թե կներեք որ 5 տարի առաջ տված խոստումներս չեմ կատարել:
    Եթե կարդացած լիներ կամ հասկացած միգուցէ կատարեր?
    Ինչ վերաբերում է Թանկյանին պատասխանելուն, ապա մտավոր ունակությունների գոնե ներքին շեմ պետք է ունենա, որ հասկանա ՄԵԾ ՀԱՅԻ ասածները, ուր մնաց թե պատասխանի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031