Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկն օժանդակում է սոցիալական աջակցության ու խնամքի նորարարական մոտեցումներին` հնարավորություններ ընձեռելու միջոցով

Մարտ 01,2013 15:29

Շահառուներն են ավելի քան 4.000 կարիքավոր և հաշմանդամ մարդիկ

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը ստորագրեցին Հայաստանում աղքատ և խոցելի անձանց կենսաապահովման ու ձայնի զորեղացմանն ուղղված ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը:  2.7 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորում է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը /ՃՍԶՀ/:

Ծրագիրը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ գործակցելով և թույլ կտա ինքնաբավ հնարավորություններ ստեղծել Հայաստանի վեց մարզերի 15 քաղաքների ավելի քան 4000 խոցելի ու հաշմանդամ անձանց համար: Փորձարկվող մոտեցումներն ու մեթոդները կարող են հետագայում տարածում գտնել և արդյունավետորեն կիրառվել երկրի այլ մասերում:

Ծրագիրը կաջակցի մասնագիտական/արհեստագործական ու աշխատանքային ուսուցումների հարցում, ինչը կնպաստի ինքնազբաղվածության ապահովմանը շահառուների շրջանում: Բացի այդ, ծրագրի ներքո կիրականացվեն սոցիալական ու առողջապահական ծառայություններ համայնքային մակարդակում և հնարավորություններ կապահովվեն հաշմանդամների համար` բարելավելով նրանց շահապաշտպան կարողությունները:

«Ուրախ ենք ստորագրել այս համաձայնագիրը քաղաքացիական հասարակության բարի համբավ վայելող «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հետ, որը ճապոնական դրամաշնորհը ստացող և ծրագիրն իրականացնող կառույցն է, – ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին, – Ծրագիրը նպատակ ունի ինտեգրել ծայրահեղ կարիքավոր և հաշմանդամ անձանց և օգնել, որ նրանք դառնան հասարակական կյանքի ակտիվ մասնակիցներ: Ծրագիրը կօգնի բարելավել աշխատանքային հնարավորությունները խոցելի խմբերի համար, այդ թվում` հաշմանդամների համար, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան միջոցներ վաստակել հոգալու իրենց կարիքները և կախված չլինեն բացառապես սոցիալական աջակցության ու սոցիալական խնամքի միջոցով տրամադրվող օժանդակությունից»:

Ծրագիրն իրականացվում է այդ ոլորտում շահառուներին հնարավորություններ ընձեռող նորարարական ծրագրեր նախաձեռնելու ու կյանքի կոչելու ասպարեզում ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող տեղական կազմակերպության կողմից:

Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են հետևյալը.

 

  • Շուրջ 800 հաշմանդամներ կմասնակցեն մասնագիտական/արհեստագործական ու աշխատանքային ուսուցումների և կբարելավեն իրենց մասնագիտական որակավորումներն ու կարողությունները: Սա կմեծացնի նրանց աշխատանքային հնարավորությունները և կապահովի մրցակցային դիրք աշխատաշուկայում: Առավել մեծ հաջողությունների հասած 200 մասնակիցների համար կապահովվի լրացուցիչ ուսուցում միկրոբիզնեսի ստեղծման ու կառավարման թեմաներով.
  • Դասընթացներից հետո միկրոդրամաշնորհներ ստացած մոտ 40 հաշմանդամ շահառուներ հաջողությամբ կմեկնարկեն իրենց նոր գործը.
  • Շուրջ 4.000 անձինք կօգտվեն համայնքային սոցիալական ու առողջապահական ծառայություններից, ընդ որում նրանցից 2.000-ը կստանան նաև տաք սնունդ` ծրագրի ներքո գործարկվելիք 15 ցերեկային խնամքի կենտրոնների միջոցով.
  • Բարելավված ֆիզիկական հասանելիության հնարավորություններ կապահովվեն հաշմանդամների կողմից հաճախակի այցելվող 12 հասարակական վայրերում/շենքերում. Կգործարկվեն նորոգված ու սարքավորումներով ապահովված հաշմանդամության երկու ռեսուրս-կենտրոններ:

 

ՃՍԶՀ –ն ստեղծվել է Ճապոնիայի կառավարության կողմից 2000 թվականին՝ նպատակ ունենալվող ուղղակի աջակցել աղքատ և խոցելի խմբերին, զարգացնել կարողականությունները, հզորացնել վերջիներիս մասնակցությունը զարգացման գործընթացներում: Հիմնադրամը տնօրինվում է Համաշխարհային բանկի կողմից: 2012 թվականի դրությամբ հիմնադրամին հատկացվել է 625 մլն ԱՄՆ դոլար միտված 300 սոցիալական ծրագրեի ու նախագծերի աջկացմանը:

ՃՍԶՀ դրամաշնորհները իրականացվում են հասարակական կամ քաղաքացիական կազմակերպությունների, ինչպես նաև համայնքային մակարդակում տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Այս առանձնահատկությունները ՃՍԶՀ-ն դարձնում են առանձնահատուկ և արագ արձագանքող ծրագիր:

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031