Մրցաշրջան 2013-ը հաջող է սկսվել հայաստանցի երիտասարդ շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանի համար:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ միջազգային վարպետն օրերս Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացված շախմատային հեղինակավոր մրցաշարում լրացրել է գրոսմայստերի նորմա:
Կարենը հաջող է հանդես գալիս նաեւ Կապել-լե-Գրանդում ընթացող փառատոնում, որտեղ հաղթողի կոչմանը հավակնողների խմբում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև