Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը՝ Հախվերդյանի ելույթի մասին. «Կարծում եմ` դա լեզվի սայթաքում էր»

Մարտ 01,2013 14:32

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վրդովվել է «Ազատության հրապարակում» երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի երեկվա ելույթից, ըստ որի՝ Արցախը հեռավոր ադրբեջանական գավառ է:

«Երեկ եղել է մի արտահայտություն, որն ինձ շատ նեղացրել է: Ես շատ վրդովված եմ: Ինձ ասել են, որ ինքը իրեն թույլ է տվել արտահայտություն, որն ավելի հարիր է, օրինակ, տնտեսագետին: Ես նրա ջատագովն եմ ու մնալու եմ այդպիսին: Կարծում եմ` դա լեզվի սայթաքում էր, չեմ ուզում մտածել` մտքի սայթաքում է… պետք չէ ամեն մեկս ամեն մի ոլորտի մեջ մտնել»,- Aravot.am-ին ասաց տիկին Ալավերդյանը:

Նա մտավախություն ունի, որ պարոն Հախվերդյանի «լեզվի սայթաքումից» կօգտվեն ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանի ներսում. «Այլեւս չեմ խոսելու, թե Ադրբեջանում ինչպես է ընկալվում: Ես համարում եմ` Ադրբեջանն իր քաղաքական էլիտայի շնորհիվ իջել է քաղաքակրթական ամենացածր մակարդակի վրա: Մեր խնդիրն է լինելու օգնել ադրբեջանցի ժողովրդին այդ դեգրադացիայից դուրս գալու համար»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031