Լրահոս
Օրվա լրահոսը

Հավակնում են հաղթողի կոչմանն ու մրցանակային տեղերի

Մարտ 01,2013 14:26

Կապել-լե-Գրանդում ընթացող շախմատային փառատոնի ավարտից երկու տուր առաջ առնվազն երեք հայ շախմատիստներ հավակնում են մրցանակային տեղերի:

Ութերորդ տուրից հետո երեք շախմատիստներ 6-ական միավորով բաժանում են 1-3-րդ տեղերը: Եվս յոթը նրանցից ետ է մնում կես միավոր եւ իրապես հավակնում է հաղթողի կոչմանը: Նրանք են` Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Կարեն Գրիգորյանը, ինչպես նաեւ ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը: Եթե նշված մեր երեք շախմատիստները պայքարում են մրցաշարային ամփոփիչ աղյուսակում առաջին հորիզոնականն զբաղեցնելու համար, ապա Հովհաննես Գաբուզյանն ու Դավիթ Հարությունյանը (Վրաստան) իրապես հավակնում են մրցանակային տեղերի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031