Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լ. Ալավերդյան. Եթե մտածեք` Րաֆֆի Հովհաննիսյանը հրեշտակ է կամ հերոս, մենք կկորցնենք…

Մարտ 01,2013 14:25

«Մինչեւ չպարզվի «մարտի 1-ի» հրահանգ տվողը, այդ էջը չի փակվելու: Լինելով այդքան զբաղված Ադրբեջանի կողմից ցեղասպանական ակտերի կատարման հարցերով ու լրիվ տարանջատելով այդ երկու գործողությունները` մեկ է՝ պատասխանատու կրողը պետք է հայտնաբերվի. ուզում է այսօր, վաղը, թե տարիներ անց: Եթե հասարակությունը իր պահանջատիրությունը մի օր կամ մի աստիճան թուլացնի, մեր պարտությունն է»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Տիկին Ալավերդյանի գնահատմամբ՝ հստակ իրավիճակ է ստեղծվել, եւ իշխանությունները հստակ քայլեր պետք է ձեռնարկեն. «Ապրիլի 9-ին կառավարությունը պետք է հրաժարական տա: Դա նշանակում է՝ իշխանությունը պետք է առնվազն մտածի` ինչպես անի, որ հիմնավոր ձեւով բողոքող ժողովրդի մասը տեսնի, որ այսօր դեռ գործող նախագահը պատրաստ է հրաժարականն ընդունելով` հրաժարվի նաեւ այդ քաղաքականությունից: Հստակ, բաց ֆորմատով ցույց տա, որ նոր կառավարության ձեւավորումը տեղի է ունենալու այն ուժերի մասնակցությամբ եւ առաջարկություններով, որոնք այսօր հավաքել են ավելի շատ քվե, քան գործող նախագահը»:

Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբված ժողովրդական շարժման պահանջների հնարավոր հաջողությունների մասին էլ տիկին Ալավերդյանն ասաց. «Եթե դուք` բոլորդ, մտածեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրեշտակ է կամ հերոս, մենք կորցնելու ենք այն ամենը, ինչ ժողովուրդը ցանկանում է ձեռք բերել: Միայն քաղաքացիական հասարակության, սթափ մտավորականության, գրագետ ԶԼՄ-ների ուղղորդությամբ կարող ենք ունենալ այն արդյունքները, որ ուզում ենք ունենալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031