Այսօր «Տեսակետ» ակումբում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անդրադարձավ մարտի 1-ին: «Տա Աստված որ սա վերջինը լինի, ես կարծում եմ մարտի 1-ի հիմնական սեւ էջը դրեց Ռոբերտ Քոչարյանը: Հետագա գարծընթացները հայտնի են, եթե իշխանությունները քաղաքական կամք ունենային, խնդիր չէր լինի ամենը բացահայտելու համար: Այսօր հայտնի են գոնե երեք զոհերի մեղավորների անուններ»,-ասաց Մակեյանը, որի խոսքով, ոչ մարտի 1-ի, ոչ հոկտեմբերի 27-ի մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվի, որովհետեւ մեր երկրում այս հարցերը լուծվում են քաղաքական պատվերով:
Մակեյանը անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ ասաց, թե հարց է առաջանում, արդյոք նորից կլինի՞ մարտի 1, բայց նա համոզված է, որ շատ բան է փոխվել. «Նախ հասարակությունը, ապա միջազգային կառույցների վերաբերմունքը, ինչպես նաեւ իշխանությունները, քանի որ նրանք գիտեն դեռ մեկը չմարսած՝ երկրորդն անել կնշանակի գնալ ինքնաոչնչացման»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ