«Հասարակությունը զզվել էր ու Րաֆֆու մեջ տեսավ այլընտրանք: Թեկուզ վերցնելով իշխանության փողերը, բայց միեւնույն է նրանք իրենց ձայնը տվեցին Րաֆֆիին: Մենք ողջունում ենք հասարակության ըմբոստացումը»,- Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի կարծիքով այսօր իշխանության խնդիրը բարդ է եւ նույն ցիկլի մեջ անընդհատ մնալ չի լինի, իշխանությունը պետք է հետեւություններ անի, նույն ջուրը մտնել անընդհատ` հնարավոր չէ:
Մակեյանը վստահ է`այսօր ընդդիմության համար բարենպաստ պայմաններ է, նախկինում` այդպես չէր:
Մակեյանի բնութագրմամբ` «Ելքն այս պարագայում փոխզիջումն է, բայց իրական իմաստով` ոչ թե թատրոնի, քանի որ, երբ Կոնգրեսը գնաց իշխանության հետ երկխոսության, իշխանությունը դա օգտագործեց, բայց Կոնգրեսի մեղքն էր, որ նվիրվեց, հավատաց: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կոնկրետ ներկայացնի պահանջների կատարման ժամանակացույցը: Երբ պաշտոնների գնաց լիդերը, դա որեւէ բան չի տալու: Ելքը փոխզիջումն է, ընդդիմությունը պետք է ժամանակագրական առումով դնի փոխզիջման քայլերը»:
Մակեյանը նաեւ ասաց, որ իրենք ողջունում եւ աջակցում են, սատարում ժողովրդին, իսկ հետագայում պարզ կլինի` կմիանա՞ն Րաֆֆի Հովհանիսյանին, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Պարոն Մակեյանը այնքանով է սատարում ժողովրդին,՝ որքանով որ հասկանում է փոխզիջումը, որի
տակ միանշանակ պետք է հասկանալ, որ հանցախմբից պահանջում են՝ գոնե մի թուլի փայ, որ իրենք
էլ թալանչիների գովքը երգեն ու պարեն, և ուրիշ ոչինչ: Ահա քեզ փոխզիչում: