Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» պատրաստ է մասնակցել բոլոր ընտրություններին

Մարտ 01,2013 13:34

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Րաֆֆի Հովհանիսյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ անդրադարձավ ՍԴ դիմելու հիմքերին: Նա վստահեցրեց, որ դրանք շատ լուրջ են. «Մենք դիմել ենք նվազագույնը 120 տեղամասի վերաբերյալ: Մերժվել են մեր բոլոր ջանքերը, բացի չորսից, որպեսզի մենք ունենանք վերահաշվարկ եւ խայտառակ ընտրությունների վերանայման հնարավորություն: Քրգործերի համար ուրախ եմ, գտնում եմ, որ հազարավոր ընտրակեղծիքների ապացույցներ եւ փաստեր կան, դրանք ներառում են մարզպետեր, քաղաքապետեր, բխում են ամենատարբեր պաշտոնյաներից: Թող ընտրովի չլինի, սլաքը չուղղվի, բոլորը վերեւից ներքեւ պիտի պատասխան տան: Եթե թոզ փչելու համար է՝ կդատապարտվի»:

Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ «Այս ընտրությունները կեղծված էին եւ դրա ապացույցները կան, թե ինչպես Երեւանում հավաքում էին ուսուցիչներին տնօրենները եւ ուղղորդում: Փաստեր կան, թե ինչպես են բռնություն կիրառելով վստահված անձերի նկատմամբ, պարզապես լցոնեցին: Փաստեր կան, թե ինչպես հազարավոր պետական շենքերի վրա մի թեկնածուի քարոզչապաստառները կային՝ խախտելով հանրության պատկանող սեփականության իրավունքը: Խախտելով իրենց ուխտը՝ ուղղորդեցին մեր հպարտության աղբյուր զինվորներին՝ բաց քվեարկության: Ապացույցները շատ են, համատարած: Որեւէ կասկած չունեմ, որ եթե դիմենք ՍԴ, եթե այն գործիք չէ, ինքը հնարավորություն ունի մի անգամ իր պատմության ընթացքում ճշմարտությունն ասել»:

Րաֆֆի Հովհննիսյանը մարզերում հայտարում է, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին: Ուստի հարցին, թե ի՞նչ ճանապարհով, դա ենթադրում է մասնակցությո՞ն ՏԻՄ ընտրություններին՝նա պատասխանեց. «Մասնակցություն ամեն ինչին»:

ՀՀԿ-ն երեկ որոշել է, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին եւ Տարոն Մարգարյանի թեկնածությունն է առաջարկել: Հարցին՝ Դո՞ւք ինչպես եք պատրաստվում մասնակցել՝ նա պատասխանեց. «Մենք մասնակցության ձեւաչափը եւ բովանդակությունը կորոշենք այս համազգային ճգնաժամը լուծելուց հետո: Եթե չեղավ այն ձեւաչափը, որն ընդունելի է ժողովրդին, մենք մնացած բոլոր ընտրությունների մասնակցությունը կորոշենք դրանից հետո: Քաղաք առ քաղաք ժողովուրդը վերատիրանալու է իշխանության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031