Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նա, ով Արցախը համարում է Ադրբեջանի հեռավոր շրջան` արցախցիների նկատմամբ անասնական ատելություն ունեցող է». Համլետ Հարությունյան

Մարտ 01,2013 13:28

«Կասկածի տակ առնել ընտրությունների արդյունքները` քաղաքական անհեռատեսության արդյունք է: Հարկավոր է փաստերով խոսել: Նախագահը ընդունել է ընդդիմության առաջնորդին կոնստրուկտիվ հարցեր քննարկելու համար, բայց նա խոսեց այն մասին, ինչ Օպերայի հրապարակում է բարձրաձայնում: Բայց նախագահը դռները նորից բաց է թողել»,-Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը:

Հարությունյանը նշում է, որ մեկ առանձին մարդու փառասիրությունն ու իշխանատենչությունը կործանարար է, իսկ օրինակ իր համար, որպես հայ մարդու եւ քաղաքացու` ցանկալի է միաբանությունը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնել մեր ընտրությունները: Այդ 38 տոկոսը միշտ էլ լինելու էր, բայց արդյոք դա նրա ձայներն էին, արդյոք նա համահավասա՞ր է Սերժ Սարգսյանին: Նա գրագետ եւ պարկեշտ անձնավորություն է, բայց դրանից ավելին ես ոչինչ չեմ կարող ասել: Մենք պետք է հպարտ ու գոհ լինենք, որ նախագահ է ընտրվել մարդ, որը կենսափորձ ունի: Մենք ընտրել ենք ոչ միայն նախագահ, այլեւ գլխավոր հրամանատար, քանի որ մեր երկիրն այսօր ոչ միայն նախագահի, այլեւ գլխավոր հրամանատարի կարիք ունի»,-վստահեցրեց ԱԺ պատգամավորը:

Հարությունյանը անդրադառնալով Ռուբեն Հախվերդյանի երեկվա ելույթին, ասաց.

«Նա, ով Արցախը համարում է Ադրբեջանի հեռավոր շրջան, դա, իմ խորին համոզմամբ կարող է ասել արցախցիների նկատմամբ անասնական ատելություն ունեցող հայ մարդը, կամ նրանք, որոնց գենետիկ ծագումը անհայտ է: Այսքան տարի ես չեմ տեսել մի հայ մարդու, որ վեր կենա եւ Արցախը պաշտոնապես ճանաչի որպես Ադրբեջանի շրջան»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aram says:

    Պատգամավորին հիշեցնենք, որ օրինակ Չեխիան 500 տարի եղել է Հաբսբուրգների գավառ, բայց դա չի խանգարում այսօր չեխերին հպարտանալ իրենց ազգային ինքնությամբ ու կառուցել ԱՊԱՀՈՎ ՉԵԽԻԱ: Եթե դուք ու ձեր շրջապատը Հայաստանն ու ԼՂՀ-ն չմատնեիք թշվառության, 1 միլիոն ՀԱՅԻ չդարձնեիք ՀԱՅՐԵՆԱԶՈՒՐԿ այսօր մենք կունենեյինք դե յուրե ՃԱՆԱՉՎԱԾ անկախ Արցախ ու ՇԱՏ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ: Իսկ որ Ղարաբաղը 70 տարի եղել է Ադրբեջանական ՍՍՀ գավառ նույնքան անքննելի է, որքան այն, որ 1918-ից առաջ Ադրբեջան պետություն չի եղել կամ որ 1828 թ.-ից մինչև 1918 թիվը Երևանը եղել է ռուսական գավառական քաղաք:
    Հ. Գ. Մեծարգո հայոց երեսփոխան, երբ Ձեր բառերով ասած անասնական ատելությամբ լցված ղարաբաղի սպեցնազին բերում են Երևան “մարտիմեկ” սարքելու կամ նույն անասնական բնազդով տոգորված համալսարանականը “ախալքալակցի տղաների բանակին” բերում է առաջի գիծ ստրկությունը չընդունող երիտասարդներին հայհոյելու, երևի անասուններ պետք է ձեր գոմում փնտրեք:
    Հ.Գ. 2 Ռ. Հախվերդյանը բազմաթիվ և ամենակարևորը կատարյալ երգեր է նվիրել հասարակությանը, կարող եք ասել ինչ եք տվել Դուք, բացի իշխանության համար սազանդարությունից:

  2. Տիգրան says:

    Իսկ Դուք, պարոն պատգամավավոր, ճանաչում ե՞ք արդյոք Արցախը որպես Հայաստան, Հայաստանի մաս: Եթե այո, ապա Ձեր ո՞ր կոնկրետ գործողությամբ է դա երեւում: Իսկ եթե չեք ճանաչում, կամ որ նույնն է, թե ընդունում եք այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, ապա Ձեզ ինչ, թե ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ինչպե՞ս է արտահայտվել Հայաստանին չպատկանող տարածքի կամ այլ պետության մասին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031