Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ր. Հովհաննիսյան. «Հախվերդյանի տեսակետը նվազ պաշտպանված չէ, քան հակառակ տեսակետը»

Մարտ 01,2013 13:23

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսին լրագրողները մի քանի անգամ հարց ուղղեցին Րաֆֆի Հովհաննիսյանին՝ երեկ Ռուբեն Հախվերդյանի ելույթի հետ կապված, ըստ որի Արցախը հեռավոր ադրբեջանական գավառ է: Նա պատասխանեց, որ համաձայն չէ այդ ձեւակերպման հետ. «Գրաքննության դեմ եմ եւ ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, որ սա Ազատության հրապարակն է եւ այդ ազատությունը պատկանում է բոլորին: Անգամ նրանց, ովքեր պաստառ են պահում: Ամենամեծ հակաօրինական արտահայտությունը եղել է ընտրությունների օրը: Ես առաջին հերթին դատապարտում եմ այդ հակասահմանադրական քայլը: Ես ինքս իրավունք եմ վերապահում չհամաձայնել նաեւ հարթակում հնչած ցանկացած տեսակետի հետ: Այդ մարդն ունի իր տեսակետի իրավունքը եւ դա նվազ պաշտպանված չէ, քան հակառակ տեսակետը: Առաջարկում եմ հաղթահարեք այդ արհեստական վիհերը»:

Նա ասաց, որ Սահմանադրական դատարան դիմել-չիմելու որոշումը խորհրդի կարգով վերստին վաղը կքննարկեն հայ ժողովրդի հետ, հաղթած ժողովրդի հետ. «Եվ ես հաջորդ օրը վերջնական որոշումը կկայացնեմ՝ որպես ժողովրդի վստահությունը վայելող քաղաքացի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Րաֆֆին իմաստուն է խոսում՝ առանց կրքերի: Հավատում եմ, որ նա իսկական հայրենասեր է և լուսավորյալ մարդ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031