«Մարտի 1-ին տասը զոհերի մահվան հանգամանքները չբացահայտելը այս ժամանակակից դարում անհասկանալի է ինձ համար», -այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հարգելով 2008-ի մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը: Նրա խոսքով, հայոց պատմության այդ էջը քանի դեռ բացահայտված չէ, հնարավոր չէ փակել, և «դա ծանրացած է բոլորիս վրա» ու, որ չբացահայտվելով «կասկածները պահպանվում են»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը համարում է, որ իրավական տեսակետից հարցը փակված չէ, քանի դեռ բացահայտումներ չկան: Քաղաքական տեսակետից, Սահակյանը հարցը փակված է համարում:
«Ես ոչ դատավոր եմ, ոչ դատախազ, ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել։ Եղել են բախումներ, եղել են զոհեր։ Համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են»,-լրագրողներից մեկի հարցին` 2008թ–ի մարտի մեկի ողբերգության համար մեղավոր ո՞ւմ եք համարում, ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Լրագրողների տարակուսանքին ու խնդրանքին մանրամասնել, թե ովքե՞ր են այդ դատապարտված մարդիկ, Հեղինե Բիշարյանն ասաց. «Այսօր ովքե՞ր են դատապարտված ու նստած բանտում»։ Մարտի մեկի համա՞ր`լրագրողների զարմանքից ինչից հետո Հեղինե Բիշարյանը մի պահ մտածեց, խնդրեց հարցը նորից կրկնել ու ասաց. «Դատապարտված են այնքանով, որքանով որ մենք պատկերացում ունենք, թե ինչ է տեղի ունեցել։ Գուցե բառս ուղղակի հասկացվեց, եթե ուղղակի է հասկացվել, հետ եմ վերցնում։ Ավելին ասել չեմ կարող։ Բայց պետք է պետք է հետևողական լինել, որ դատապարտվողներ իսկապես լինեն»։
Այնուհետեւ Հովհաննես Մարգարյանը «սրբագրեց» իր գործընկերուհուն`ասելով,որ ՕԵԿ-ը քաղաքական գնահատական տվել է եւ այդ իրադարձություների եւ խորհրդարանական հանձնաժողովի գործունեությյան վերաբերյալ եւ, որ բոլորի ցանկությունն էէ որպեսզի մեղավորները կրեն պատիժը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՕԵԿ-ը քաղաքական դիակ է, ոչ թե կուսակցություն:
Եվ էսպիսիները տնօրինում են մեր կյանքը, և մենք ապրում ենք նրանց օրոք…
ՕԵԿ-ը՝ կեղծ նժդեհականների հաստ աղիքի պարունակությունն է, խաշի սելանից մի քանի ժամ հետո։