Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների տղամարդկանց վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակը:
Տղամարդկանց մեջ լավագույն եռյակում փոխատեղում չկա: Առաջին հորիզոնականում նորվեգացի Մագնուս Կարլսենն է, երկրորդում` ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եզրափակում է եռյակը: 100 ուժեղագույնների մեջ տեղ են զբաղեցնում մեր հանրապետության ազգային հավաքականի նաեւ մյուս անդամները: Վլադինիր Հակոբյանը 45-րդ հորիզոնականում է, Սերգեյ Մովսիսյանը` 60-րդում, Գաբրիել Սարգսյանը` 78-րդում, Տիգրան Լ. Պետրոսյանը` 81-րդում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ