Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնպես պայծառ է կրկին,
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին…..
Վ. Տերյան
Գարնան առաջին օրվա կապակցությամբ շատերն արդեն շնորհավորել են իրենց մտերիմներին: Հրաժեշտ տալով ձմռանը՝ սրտերը լայն բացել են սիրո, երազների, քնքշության առաջ, ինչպես ասվում է բանաստեղծական տողերում:
Շատերը օրն ասոցացնում են 2008 թվականին Երևանում տեղի ունեցած դեպքերի հետ. «Օրը կարծես քաղաքականության սիմվոլը լինի: Անկեղծորեն կարծում էի, որ այս տարի էլ մարտի 1-ին հանրահավաք կլինի՝ իհարկե ոչ այն դեպքերի կրկնությունը, այլ նորմալ, քաղաքակիրթ: Բայց ոնց որ թե առանձնապես բան չկա»,-ասում է 22-ամյա Լիլիթը:
Ոմանք էլ օրվա հետ կապված հետաքրքիր ավանդույթներ են հիշում: «Տատիկս ասում ա, որ ամեն մարդ այսօր պետք է 1-ից մինչև 21-ը որևէ թիվ մտապահի և ունենա երազանք: Եթե իր ասած օրը երկինքը պայծառ է, և արևն էլ շողում է, ուրեմն երազանքդ կկատարվի»,-ասում է 17-ամյա Մելինեն:
Գարունը նաև սիրահարվելու շրջանն է: Այն լի է նաև տոներով ՝ սկսած Մայրության և գեղեցկության տոնից մինչև Անկախության օրը: 22-ամյա Լաուրան եղանակներից ամենից շատ գարունն է սիրում . «Գարնանը ուզում ես սիրահարվել, տխրել, թախծել, դառնալ ռոմանտիկ և անձրևի տակ քայլել: Գարնանը ոչ ցուրտ է և ոչ շոգ: Հետաքրքիր և չձանձրացնող ամիս է՝ մանավանդ մայիսը կարծես գարնան զարթոնքը լինի, երբ իրար հաջորդող տոները չեն թողնում, որ տխրես»:
Գարնան առաջին ամիսը համարում են «գիժ» ՝ նկատի ունենալով անընդհատ տեղացող անձրևները և եղանակի փոփոխությունները: Ոչ միայն ամիսը, այլև այս ամսում ծնվածներն են ստացել «գժի կոչումը»: «Եղայրս, հայրիկս, հորաքույրս մարտին են ծնվել: Իրոք իսկական գժեր են՝ բոլորն էլ կամակոր են, համառ ու մի քիչ տարօրինակ»,- ասում է 19-ամա Անին:
Գարնանը ծնվել են շատ տաղանավոր արվեստագետներ և ճանաչված մարդիկ, մասնավորապես՝ մարտի 1-ին ծնվել է հայ անվանի գրող Նար-Դոսը: Այսօր ծնվել է նաև լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը: Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը: Գարնան առաջին օրը լուսավորում է նաև աշխարհահռչալ դերասան Ջենսոն Էքլսը, ում շատերը կհիշեն «Գերբնական» ֆիլմից, որտեղ մարմնավորում է Դինի կերպարը:
Ի դեպ, «Մարտ» անվանումը ասոցացվում է է Հին Հռոմի պատերազմի աստված Մարսի անվան հետ, որը շրջում է հրեղեն մարտակառքով։ «Մարսյան դաշտ» պատկերավոր արտահայտությունը ունի ռազմի դաշտ իմաստը։ Հին Հռոմում այսպես էր կոչվում Տիբրոս գետի ձախափնյա մասում գտնվող հրապարակը, ուր կատարվում էին ռազմական ու մարզական վարժություններ։ Մինչև Գրիգորյան տոմարի գործածությունը մարտը եղել է հռոմեական օրացույցի առաջին ամիսը։ Հայկական տոմարում մարտը համընկնում է արեգ ամսի հետ (Աղբյուրը՝ armenianhouse.org):
Նազենի Բաղդասարյան