Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Այն կարծիքին չեմ, որ «Ժառանգությունը» արտասահմանյան ֆինանսական միջոցներից չի օգտվում»

Մարտ 01,2013 12:50

Այսօր «Տեսակետ» ակումբում Աժ պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը անդրադարձավ մարտի մեկի դեպքերին:

«Ցավակցում եմ մարտի 1-ի զոհերի հարազատներին, ես եթե բնութագրելու լինեմ, դա մեր բոլորի քաղաքական անհեռատեսության արդյունք է: Պետք է հայտնաբերվեն մեղավորները, բայց զոհվածներին հետ չես բերի եւ այս առումով մեղավոր ենք բոլորս»,- ասաց Հարությունյանը, որի խոսքով իր համար որպես քաղաքական գործչի, քաղաքական ճգնաժամը միշտ էլ հղի է անդառնալի հետեւանքներով:

«Մեր պատմության մեջ երկրորդ մարտի մեկ չպետք է կրկնվի»,- շեշտեց Հարությունյանը:

Նրա ձեւակերպմամբ` մեզ ոչ բարեկամ պետությունների, կազմակերպությունների կողմից որոշ ուժեր փորձում են նոր քաղաքական ճգնաժամ պարտադրել մեր ժողովրդին, ինչը մեզ համար մահացու վտանգներով է լեցուն, ու շատ ձեռնտու` արտաքին թշնամիներին. «Եթե այդ ճգնաժամը խորանա, մեր թշնամի երկրները կօգտվեն առիթից: Բայց բարեբախտաբար այդ ուժերին դեռ չի հաջողվում քաղաքական ճգնաժամ ստեղծել: Ցույցերին, դասադուլներին կոչ անողների մեծ մասը հենց այդ ուժերի ներկայացուցիչներ են: Ես օրինակ այն կարծիքին չեմ, որ «Ժառանգությունը» արտասահմանյան ֆինանսական միջոցներից չի օգտվում»,- նշեց Հարությունյանը, ավելացնելով, որ կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք սնվում են մեզ ոչ բարեկամ պետությունների կազմակերպություններից:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031