Լրահոս
Օրվա լրահոսը

Prague Monitor. «Պրահայի դատարանը 22 տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի «օրենքով գողի»»

Մարտ 01,2013 12:40

Պրահայի քաղաքային դատարանը երեկ 22 տարվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող», ռուսախոս հանցավոր խմբի պարագլուխ Անդրանիկ Սողոյանին՝ հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար: Գրում է «Փրագ մոնիտոր» պարբերականը:

Ըստ դատավճռի, Սողոյանը 2007թ. պատվիրել և կազմակերպել է սպանությունը, սակայն վարձու մարդասպանը սխալմամբ սպանել է այլ մարդու և դանակահարել մեկ ուրիշին:

Ստորին ատյանի դատարանը նախկինում երկու անգամ արդարացրել է Սողոյանին, սակայն գործը ուղարկվել է վերաքննիչ դատարան:

Սողոյանը ազատ էր արձակվել առաջին արդարացման դատավճռից հետո: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, նա հավանաբար Հայաստան է մեկնել՝ տեղական ընդհատակյա աշխարհի գործունեությունը կազմակերպելու համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031