Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարգարեի երրորդ կանխատեսումը

Մարտ 01,2013 12:32

Նախագահի նախկին թեկնածու, ինքն իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանը հայտարարել է, թե ինքն է լինելու ՀՀ չորրորդ նախագահը, իսկ Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 9-ը հրաժարական է տալու եւ դառնալու է իր օգնականը։

«ՉԻ» -Րաֆֆի Հովհաննիսյանի բախտը էլի չբերեց։ Փաստորեն նա իր բարեւի հեղափոխությամբ էպոսագետի քաղաքական ապագան է կերտում։ Մենք էլ կարծում էինք՝ ինքն է ուզում նախագահ դառնալ։

Էպոսագետի այս հայտարարությունն, ի դեպ, հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան իմաստուն է հինգհազարամյա հայ ժոդովուրդը։ Փաստորեն, մեր ժոդովուրդը բազմաքայլ կոմբինացիա էր մշակել։ Այն է՝ ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի նա հեղափոխություն անի, Սերժ Սարգսյանին ստիպի հրաժարական տալ, որպեսզի նախագահ դառնա Վարդան Սեդրակյանը։ Բա իհարկե, մեր ժոդովուրդը հո այնբան միամիտ չի՞, որ «քյասար» ձայն տա էպոսագետին։

Իսկ րնդհանրապես, սա էպոսագետի երրորդ կանխատեսումն է։ Առաջինով նա կանխատեսել էր, որ 81 տոկոս ձայն կհավաքի, երկրորդով՝ որ ընտրություններից հետո իրեն կձերբակալեն։ Կույր պնտք է լինել՝ չտեսնելու համար, որ երկու կանխատեսումներն էլ իրականացել են։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Այ ձեր ցավը տանեմ, ես չեմ հասկանում՝ էս մարդուն ինչ որ մեկը ստուգելա՝ հոգեկան շեղում ունի, թե՝ չէ:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Փաստորեն մեր երկրում ազատորեն կարելի է ամեն մի մարդակերպ ապուշի ձեռքը 20000 դոլլար տալ ու ասել գնա նախագահի թեկնածու դարձիր և Հայաստանը աշխարհով մեկ խայտառակ արա, մի քիչ ուրախանանք…: Ես կարծում եմ, որ թեկնածու գրանցվելը պետք է տարիքից, այս եկրում բնակվելու տարիների թվից և այլն-ից բացի պետք է այլ ցենզեր էլ ունենա: Օրինակ հոգեբույժից տեղեկանք, մեղսունակության և հոգեկան վիճակի մասին: Լավ ասենք թե ավտոմեքենայի ղեկը հիմա առանց “ՊՍԻԽՈ”-ի են վստահում (դա էլ եմ սխալ համարում), բայց երկրի ղեկին հավակնողը գոնե պետք է ՍՏՈՒԳՎԻ:
    Ինչ վերաբերվում է մեր թեկնածուներին, կասկած չկա, որ նրանց մեծ մասը ինչ որ տեղից կամ տեղերից ուղորդվող մարիոնետներ են, մեկը վտանգավոր այս երկրի համար, մեկը ամոթալի, մյուսը ծիծաղելի….Բայց այս մարդը ինձ վիրավորում է! Ամեն անգամ, որ հայտնվում է էկրանին, ես ուզում եմ իր հետ հաշվեհարդար տեսնեմ: ԵՎ բոլորովին էլ ոչ այն բանի համար, որ կարող է կապ ունի այս կամ այն մահափորձի հետ…դրանով թող իրավապահները զբաղվեն: Ինձ ծայրահեղ վիրավորում է այն, որ նա իր պրիմիտիվ դեմոգոգիայով լկտիաբար մեզ ձեռք է առնում` պնդելով, որ իր պես կիսագրագետ խեղկատակը կարող է հավակնել իմ հայրենիքի նախագահը դառնալուն: Հայրենիքի, որի ազատության համար ես արյուն եմ թափել և բազմաթիվ ընկերներ կորցրել… հայրենիքի, որի նվիրյալներ ու ֆանատներ են դաստիարակվել երեխաներս…. Այս առևտրականը ասում է, որ ինքը հենց այն մարդն է, որ պիտի լինի հայոց զինված ուժերի գերագույն հրամանատարը… Ես լիաթոք կծիծաղայի, լիներ սա մեկ ուրիշ երկրի մասին, բայց այս խայտառակությունը իմ երկում է կատարվում, ես վիրավորվում եմ… ամաչում եմ, որ դիտորդները հիմա կարող է իրենց երկրներում անեկդոտների շարքում պատմում են, որ ԲԻԲԼԻԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ամեն ՀԱՄԲԱԿ կարող է հավակնել նախագահի աթոռին

  3. Maxim says:

    Ես կարծում եմ ,՝ էպոսագետին վիրավորելը արդարացի չէ մի պարզ պատճառով, քանի որ նա ոչնչով
    չի զիչում երկրորդ և երրորդ նախագահական աթոռները զավքողներից: Իսկ եթե զիչում է՝ ապա լոկ
    իր անկեղծությանբ, որ կբերի շատ ավելի քիչ աղետ քան նախորդ երկուսը, այսինքն ոչինչ չի անի:
    Դուք վախեցեք գերագույն դեմագոգից, որին ևս 5 տարի է հարկավոտ, որ երկիրը լրիվ դատարկի, իսկ
    տարածությունները,՝ Սյունիքից սկսած հանձնի հարևան երկրների վարձակալության, որպես արոտի
    և թափոնների համար տարածքներ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031