Vivaldi Music Hall-ում երեկ տեղի ունեցավ 2012 “Van” երաժշտական երկրորդ ամենամյա մրցանակաբաշխությունը:
Ուղիղ մեկ տարի 164 երգ պայքարել է լավագույնը ճանաչվելու համար: Եղել է 50.000 հավանություն և արդյունքում՝ ժողովրդական քվեարկությամբ 44 հաղթողներ:
«Van» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվեցին 15 անվանակարգեր, որտեղ տեղ էին գտել նաև հատուկ անվանակարգեր, որոնց որոշումը կայացրել էր Ռադիո Վան, Ռադիո կայանը` երաժշտական մրցանակաբաշխության հիմնադիրը, և այլ անվանակարգեր, որտեղ որոշումը կայացվել էր ոչ միայն ժողովրդական քվեարկության արդյունքում, այլ ժյուրիի մասնակցության արդյունքում:
15 անվանակարգում 15 հաղթողներն են
Կարդացեք նաև
- BLUES Number VAN – Անուշիկ Ալավերդյան և Կարեն Մամիկոնյան
- JAZZ Number VAN – Մարինա Հակոբյան
- HIP-HOP Number VAN – 3.33 (Ֆելիքս Խաչատրյան)
- ROCK Number VAN – Դորիանս
- BAND Number VAN – Միքայել Ոսկանյան և ընկերներ
- FOLK Number VAN – Ոստան Հայոց և Շուշան Պետրոսյան
- POP Number VAN –Benjamin Stretta feat Նարինե Դովլաթյան
- HOPE Number VAN – Աիդա Արամի
- FRESH Number VAN – Ռուսլան
- LUCKY Number VAN – Նիկ Եգիբյան
- VOICE Number VAN – Էմմի
- RESPECT Number VAN – Շուշան Պետրոսյան
- LEGEND Number VAN – Ոստան Հայոց
- RADIO HIT Number VAN – Ռեինկարնացիա
- AMBASSADOR Number VAN – The Beautified Project
Յուրաքանչյուր մրցանակ ուներ իր դիզայներն ու նկարիչը: Իսկ մրցանակը ձեռք էր` բութ մատը վերև տնկած, որը նշանակում էր՝ հավանություն ենք տալիս:
Երեկոյի ընթացքում Նարինե Դովլաթյանը ներկայացրեց իր նոր երգը` «Կակտուսը»:
Հատուկ հյուրերից էին Սուրեն Առուստամյանը, Վահագ Ռաշը:
The Beautified Project խումբը ճանաչվեց Հայաստանի երաժշտական դեսպան, ու խմբի մենակատարը շնորհակալություն հայտնեց՝ ասելով. «6 տարի առաջ, երբ մեզ այստեղ բանի տեղ չէին դնում, Ռադիո Վանն առաջինն էր, որ հեռարձակեց մեր երգերը»:
Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ