Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը սաստում «Սերժիկ, հեռացիր» վանկարկումները

Մարտ 01,2013 12:08

Եթե կեղծվել են նախագահական ընտրությւոնները ինչո՞ւ է խորհրդարանի լուծարում պահանջվում: Այսօր խորհրդարանական բրիֆինգների ժամանակ հնչած հարրցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ դա կոմպրոմիսային տարբերակ է:

Իսկ թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը սաստում «Սերժիկ, հեռացիր» վանկարկումները հրապարակում, Հակոբյանն ասաց. «Ժողովուրդը պահանջել եւ ստացել է Սերժ Սարգսյանի հրաժարականը. Դա պետք դե յուրե ձեւակերպվի: Հրաժարական պահանջում են նրանից ով ընտրվել է եւ ում նախագահությունն ընդունված է: Մենք չենք ճանաչում այս ընտրությունները, Սերժ Սարգսյանիի նախագահությունը»:  Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց. «Հանցագործներին չեն ասում` հեռացիր, հանցագործներին հետապնդում են»:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարց «Ժառանգությունում» դեռ չի քննարկվել: «Ժառանգականները» դա կանեն եկող շաբաթ:
Իսկ վաղը-մյուս օրը, հույս ունեն, որ արդեն հստակություն կլինի` ի վերջո ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ խորհրդարանում արտահերթ նիստ կլինի՞, թե՞ ոչ: «Խորհրդարանում եթե կարողանանք ճիշտ լուծումներ գտնել, դա կարող է նպաստել Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հաջորդ հանդիպմանը»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031