Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Նրան ասացի՝ ներողություն, Դուք գի՞ժ եք»

Մարտ 01,2013 11:59

Օրերս կայքերում լուր եղավ, որ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը ձեռքի շարժումով՝ ժեստով, գիժ է անվանել «Ժառանգության» Ձարուհի Փոստանջյանին։ Արդյո՞ք դա այդպես է՝ ԱԺ-ում հարցրինք Շուշան Պետրոսյանին:

– Ի՞նչ ժեստ, ո՞վ է նման բան ասում։

– Կայքերը։

– Կայքերում էնքան անկապ բան կա, որ ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ։ Մի բան հստակ է. գիտեն ինձ, իմ բարեկրթությունը, ես սոցիումի մարդ եմ. իմ խոսքը, իմ պահելաձևը… բոլորը գիտեն ինձ էլ, Ձարուհի Փոստանջյանին էլ՝ այդքան բան։

– Իսկ ինչո՞ւ մինչ օրս ոչինչ չէիք խոսում և հիմա որոշեցիք խոսել ընտրություններից։

– Ընտրությունները կապ չունեն։ Պարզապես, երբ անպարկեշտ վարքն ակնհայտ է դառնում… Նա առավոտից նստել էր և զուգահեռաբար խոսում և ծիծաղում էր իր գործընկերների ելույթի ընթացքում։ Հասկացանք, ուզում է հեղափոխություն անել, հասկացանք։ Բայց կարելի է, չէ՞, բարեկիրթ լինել։ Եվ երբ Մհեր Շահգելդյանը ելույթ է ունենում, պետք չէ դուրս գալ, կանգնել նրա կողքին՝ մատնացույց անելով սեփական նարնջագույն ժապավենը, այն էլ այն դեպքում, երբ իր գործընկերը նրան ասում է. «Գնա, գնա»։ Դրա համար նրան ասացի՝ ներողություն, Դուք գի՞ժ եք (միաժամանակ Շուշան Պետրոսյանը ձեռքը քունքին տանելով՝ ժեստով կրկնում է «գիժ» բառը– Ժ. Վ.):

– Այսինքն, այն, որ «գիժ» եք անվանել Ձեր գործընկերոջը, նորմա՞լ է։

– Իսկ զարմանքս նրա պահվածքի նկատմամբ նորմալ չէ՞։ Հարց եմ տալիս՝ այն, ինչ կատարվում է, նորմա՞լ է։ Աշխատանքային գործընթացում գործընկերոջը խանգարելը նորմա՞լ է։

– Ուղղակի ուզում եմ հասկանալ. «գիժ» ասելը բարեկի՞րթ է։

– Շատ ավելի բարեկիրթ է, քան Հայաստանի նախագահին անվերջ տգեղ բառերով անվանարկելը։

– Մինչ օրս «Ժառանգությունը» ՀՀ նախագահին որակումներ չի տվել։ Իսկ այն, որ ընդդիմությունը քննադատում է իշխանության գործունեությունը, դա բնական, քաղաքական պայքար է և նորություն չէ։

– Իսկապե՞ս, վստա՞հ եք։ Մի հատ վերանայեք ամբողջ ընթացքը։ Ձեր բախտը թերևս չի բերում, որ ով միկրոֆոնի մեջ չի խոսում, նրա տեսակետը չի լսվում, հենց թեկուզ Զարուհի Փոստանջյանի արած արտահայտությունները։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Anna says:

    Շուշան Պետրոսյանից կուզեի իմանալ ինչու է որոշել պատգամավոր լինել. Պարզից էլ պարզ է, գիտակցեց, որ իրենից հազար անգամ տաղանդավոր երիտասարդ երգիչներ կան, որոնք ավելի են սիրվում ժողովրդի կողմից, բայց դա չի նշանակում, որ պետք է գլուխը մտցներ մի բնագավառի մեջ, որտեղ առավել ևս բան չի հասկանում. Շուշան Պետրոսյանին հիշեցնեմ, որ խորհրդարանում ժողովրդի քվեին արժանացած պատգամավորները աշխատում են քննարկաման դնել իրենց ձայն տվող քաղաքացիներին հուզող հարցերը և փորձում են այնպես անել, որպեսզի բարձր պահեն այդ վստահության քվեն. Իհարկե խոսքս ժողովրդավարական երկրների մասին է. Իսկ մեր խորհրադարանը լի է շուշան պետրոսյաններով, ամբողջ ՀՀԿ/ն իր նախագահով. որոնք բռնի տիրանում են ժողովրդի քվեին, հետո էլ մատ թափ տալիս ժողովրդի վրա.

  2. David says:

    Զարուհի ջան, մտածողի քո տեսակը սիրելի է;Քեզ գիժ ասողը պետք է որ բժշկի խնդիր ունենա;Անհիմն նվիրյալ խաղալն էլ նորմալ չէ;Դու միտք ես, բարություն, պայքարի ոգի,զուլալ աղբյուր;Չգիտեմ ով է միս ու ոսկոր, բայց վայ նրան, ով ոսկոր չունի, պատյան ունի;

  3. Maxim says:

    Ամենացավալին,՝ նաև այն է, որ երբ շուշան պետրոսյանը բեմ է դուրս գալիս իր կեղծ Նժդեհական
    առաջնորդի քարոզարշավը ինչպես ասում են՝ տժժացնելու, ժողովուրդը այնպես է տժժում, ասես
    լինի տրանսի մեջ: Մի՞ թե՛ ժամանակը չէ տարանջատել,՝ կեղծը անկեղծից, սևը սպիտակից և այլն:
    Հենց այդ պատճառով ժողովրդի հետ վերաբերվում են այնպես, ինչպես ուզում են, քանի որ գիտեն, որ
    այդ ժողովուրդը նույն տրանսի մեջ է լինրլու, նույնիսկ եթե իրենց շուշանը հայհոյի: Գոնե շուշանի
    տղամարդու կեցվածքով կարելի է ինչ որ տեղ հիանալ,՝ ,,միշտ գլուխը բարձր, միշտ պատիվը կարծր,,
    Իսկ ի՞նչ ասենք նրանց մասին, ովքեր իբր տղանարդու կերպարանքով, և սոխակի ձայնով այդ նույն բեմահարդակում կլկլոցներով իբր երգ են երգում, հանուն մեծն,՝ առաջնորդի մեծարելուն և նույն
    ջերմությամբ ընդունվում անխելք մարդկանց կողմից:

  4. Marina says:

    Dear madam
    How you can detremine if one is mentaly ill or not?
    I am a medical doctor studing in Germany and I can say that you
    have very serious health problems as you lead yourself in very agressive way often
    So I will advice you to see a doctor .

  5. Դավիթ says:

    Միջին որակի երգչուհի, որն այժմ վերածվել է դասական ՉԻԲՈՒՌԱՇԿԱՅԻ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031