Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր ազգային ժողով

Մարտ 01,2013 11:52

Նախորդ երկու օրերին եւ նաեւ այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգության» մասնակցությամբ խորհրդակցություններ են ընթանում՝ հետընտրական իրադարձությունները քննարկելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու հարցի շուրջ։ Ընդդիմությունը ներկայացրել է երեք կետից բաղկացած օրակարգ, որի առաջին կետով առաջարկվում է մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովի նոր ընտրություններ անցկացնել, երկրորդ կետով՝ խորհրդարանական կառավարման ձեւի անցնելու համար երկու տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ անել, եւ վերջապես երրորդ կետով՝ ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տրամադրել։ Այս պահի դրությամբ իշխանությունները լավագույն դեպքում պատրաստ են բավարարել միայն երրորդ կետը, այն էլ՝ թերեւս մասնակի։ Սակայն մի բան է, թե ինչի են պատրաստ իշխանությունները, մեկ այլ բան, թե ինչն է այս պահին ամենաճիշտ լուծումը։ Որեւէ մեկը կարո՞ղ է վիճարկել ընդդիմության այն պնդումը, որ այսօրվա Ազգային ժողովը չի արտացոլում քաղաքական դաշտի իրական պատկերը։ Նման պնդումներ անողներին բավական է հիշեցնել, որ Ազգային ժողովում իր ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, ներկայում բացարձակապես դուրս է ծավալվող քաղաքական գործընթացից։ Վերը նշված խորհրդակցություններում ԲՀԿ-ն ներգրավված չէ, ու դա, մեղմ ասած, տարակուսելի է։ Եթե ԲՀԿ-ի ստացած 450 հազար քվեներն իրական են, ապա որեւէ պարագայում այդ ուժը չպետք է ինքն իրեն դուրս դներ քաղաքական պրոցեսից եւ ընդունելով չգիտես ումից եւ չգիտես ինչից նեղացածի դիրք՝ մի կողմ քաշվեր՝ երկրի համար կարեւորագույն որոշումների կայացման իրավունքը կամավոր զիջելով այլ քաղաքական ուժերի։ Հիշենք, որ մինչ նախագահական ընտրությունները ԲՀԿ-ն ամեն հնարավոր առիթով հայտարարում էր, որ իրենք նախ եւ առաջ պատասխանատու են իրենց 450 հազար ընտրողների առջեւ եւ ոչ մի դեպքում հուսախաբ չեն անելու ժողովրդի վստահությունը։ Եթե վերլուծում ենք ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքներն ու դրանք համադրում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, ապա ստացվում է, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի զգալի մասը քվեարկել է հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ հիմա, չմասնակցելով ներկայիս գործընթացներին, ԲՀԿ-ն կարող է վերջնականապես կորցնել իր ընտրազանգվածը։ ՕԵԿ-ի մասին, կարծում ենք, չարժե անգամ խոսել։ Իսկ ՀՀԿ-ի իրական ընտրազանգվածի չափը պարզ դարձավ այս ընտրություններում։ Այնպես որ, կարծում ենք, բոլորի համար էլ  արդեն վերջնականապես  պարզ է, որ այս խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածությունը չի համապատասխանում նրանց ունեցած իրական ընտրազանգվածին, հետեւաբար՝ այս ԱԺ-ն այլեւս չի կարող գործել որպես լիարժեք  կենսունակ քաղաքական մարմին:

«Ժողովուրդ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե ՕԵկ-ը, ՀՀԿ-ի ներքին օրգաններից կոնկրետ մի օրգանն է, ապա ԲՀԿ-ն կախված իրավիճակից
    կարող է ցանկացած կուսակցության ցանկացած օրգան դառնալ: Նրա խորամանկ քայլերը, ճիշտ
    հակառակն է այդ կուսակցության առաջնորդի մականվան բնութագրից: Նրանց դեմագոգիան մի
    քանի քայլ առաջ է ավազակախմբի հնամաշ և վարքաբեկված դեմագոգիայից, և ավելի գայթակղիչ
    ու վտանգավոր:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031