Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու է նետվել 14-ամյա աղջիկը

Մարտ 01,2013 11:01

Երեկ Երեւանում, հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել։

Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արեւմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում՝ մահացած աղջկա դի կա։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից, որը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել Երեւան քաղաքի 1-03 ծառայության շտապ օգնության բրիգադը եւ տեսնելով, որ աղջիկն արդեն մահացել է, ահազանգել են համապատասխան ծառայությունների: Ժամանել է Ոստիկանության՝ Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ քննչական խումբը եւ նշված շենքի, որը 14 հարկանի է, հարեւանությամբ գտնվող խանութի տանիքին հայտնաբերել են երեխայի դին։

Հավաքվածները shamshyan.com-ին պատմել են, որ մահացածը սովորում է 174 դպրոցի 9-րդ դասարանում եւ նա Սիրարփի Վ.-ն է, ով, ըստ տեղեկությունների, ինքնասպանության նպատակով ցած է նետվել եւ վերջ տվել իր կյանքին։

Երեկ մենք գնացինք նշված հասցեով, որտեղ աղջիկն ինքնասպանություն էր գործել, հարեւաններից մեկը մեզ պատմեց, որ աղջիկն այդ շենքի բնակիչ չէ՝ ուղղակի սովորում էր 174 դպրոցում, եւ զարմացել է, թե ինչու է աղջիկն այդ շենքից ինքնասպանություն գործել։ Հարեւանուհին ասաց նաեւ, որ Սիրարփիի բաճկոնը հայտնաբերվել է 15-րդ հարկում, իսկ նա ինքնասպանություն գործել է 12-րդ հարկից։ Նաեւ հավելեց, որ շրջանառվում են մի քանի վարկածներ։ Դրանցից մեկն այն է, որ իբր աղջիկը ինքնասպանություն է գործել՝ ընկերոջ, կամ կրոնական դրդապատճառներից ելնելով։

Փորձեցինք զրուցել նաեւ 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանի հետ, սակայն ուսուցչուհիներից մեկը մեզ փոխանցեց, որ տնօրենը հայտնում է, որ հիմա խորհրդակցության է: Մեր տպավորությամբ՝ խորհրդակցությունը կապված էր հենց դեպքի հետ, եւ դրան մասնակցում էին իրավապահները։

Սիրարփին բնակվում էր Հաղթանակ գյուղի՝ (Չորրորդ գյուղ) Ամառանոցային 1-ին տարածքում։ Սիրարփիի քրոջ ընկերուհու տեղեկություններով՝ աղջիկը ինքնասպան է եղել ընկերոջ պատճառով, սակայն մանրամասներ ասել չկարողացավ, նշելով, որ դեռ ոչ մի բան պարզ չէ։ Սիրարփիի քույրը՝ Անահիտը մեզ հետ զրույցում ասաց. «Ես գործի տեղն էի, մաման ա զանգել ասել, չգիտեմ, էնտեղ ասում են, որ հնարավոր ա իրան ինչ-որ մեկը հրած լինի, հաստատ իրա կամքով չի եղել։ Ես ավել ոչ մի բան չգիտեմ, ոստիկանությունը պարզում ա, հնարավոր չի, որ ինքը նման քայլի գնար, էլ ավել բան խոսել չեմ կարա»,- հուզված նշեց Սիրարփիի քույրը, որը մինչ զրույցի սկսվելը ասաց, որ, եթե ինքը խոսի, ապա իրենց տուն չպետք է այցելենք, քանի որ հիմա՝ մեզ ոչ մեկ ավել բան ասել չի կարող։ Նշենք, որ Անահիտի ընկերուհին մեզ հետ զրույցում նշեց, որ Սիրարփին ուներ մեկ քույր եւ երկու եղբայր եւ ընտանիքը ոչ մի կերպ չի համակերպվում կատարվածի հետ։

Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը փոխանցեց, որ փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ 110 հոդվածի 1 մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով՝ անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով): Մալխասյանը նշեց, որ կատարվում է դատաբժշկական փորձաքննություն, քննիչները աշխատում են բոլոր վարկածները ճշտելու համար։

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031