Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ազգային ժողովի շենքում տեղի ունեցածի համար

Մարտ 01,2013 10:40

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցավում է օրերս Փարիզում` Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախման համար ու դատապարտում այն:

Միջադեպը տեղի էր ունեցել երեքշաբթի օրը` ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես` Հայ դատի գրասենյակի, եւ ֆրանսիական խորհրդարանի մի քանի պատգամավորների կողմից կազմակերպված «Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ապագայի հեռանկարները» խորագրով միջոցառման ժամանակ:

Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջի փոխանցմամբ, դահլիճում ներկա երկու ադրբեջանցիներ սադրանքի են դիմել. նրանք նախ ոտքի չեն կանգնել, երբ լռության րոպե է հայտարարվել Սումգայիթի իրադարձությունների զոհերի հիշատակին, ապա հայտարարել, թե ոտքի կկանգնեն «Խոջալուի զոհերի համար»: Դրան հետեւել է ծեծկռտուքը, ի վերջո ադրբեջանցիները դուրս են բերվել:

Հայկական կողմի վկայությամբ, ադրբեջանցիներն իրենք են հրահրել ծեծկռտուքը՝ առաջինը հարվածներ հասցնելով միջոցառման կազմակերպիչներին:

Հովհաննես Շողիկյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031