Փրկության ժամանակավոր միջոցը հիմնակա՞ն է դարձել
«Գոշավանքը» 12-13-րդ դարերի կրթական, կրոնական, մշակութային նշանավոր կենտրոններից է: Միջնադարյան վանական համալիրի տեսքին հարիր չեն ապակե գմբեթները եւ եկեղեցու ներսում, պատին ամրացված, գործարանային արտադրության սրբապատկերը՝ ժամանակակից, փայլփլուն շրջանակով:
Վանական համալիրը անձրեւների ներթափանցումից փրկելու համար, որպես փրկության ժամանակավոր միջոց, եկեղեցիները գմբեթները ապակապատել է Վլադիմիր Գասպարյանը, երբ նա զբաղեցնում էր ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը:
Վանական համալիրն ամբողջությամբ նորոգման կարիք ունի: «Գոշավանք վանական համալիր» պատմաճարտարապետական արգելոցի վարիչ Բակուր Հովսեփյանի վկայությամբ՝ վանական համալիրի դրությունն անմխիթար է: Դրա մաս կազմող եկեղեցիների պատերից քարեր են թափվում, ոչ բարվոք վիճակում են 1241թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին , 1237-1294 թվականներին կառուցված գրատուն-զանգակատունը, սեղանատունը:
Կարդացեք նաև
2013թ. հունվարի 26-ին Գոշավանք այցելած, այնտեղ մոմ վառած Սերժ Սարգսյանին պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանը ներկայացրեց վանական համալիրի նորոգման խնդիրը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ