Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շնորհակալություն Լուսինեին

Մարտ 01,2013 10:19

Քանի որ  սոցիալական ցանցերում լինելն իմ նախապատվությունը չէ, ուր կարող ես քեզ հուզող, հետաքրքրող, անհանգստացնող  հարցերի մասին քո կարճ դիտարկումն անել, որոշեցի ահա այս կերպ իմ շնորհակալությունը հայտնել  «168 Ժամ» թերթի լրագրող Լուսինե Ստեփանյանին։

Ես Լուսինեին չեմ ճանաչում, բայց նաեւ որպես նախկին լրագրող ահա արդեն քանի տարի է հետեւում եմ նրա աշխատանքին։ Ու ինձ համար իրական, անաչառ, սրտացավ լրագրությունը նաեւ այն է, որ դու կարողանում ես քո վեր հանած խնդիրներով ինչ-որ մեկին օգտակար լինել, ինչ-որ խնդիրներ լուծել։

Լուսինեի հրապարակումների արդյունքում տասնյակ երեխաների կյանք է փրկվել, բազմաթիվ ընտանիքներ են փրկվել կործանումից ու ինձ համար ահա սա է իրական ու ազնիվ լրագրությունը։ Եվ երբ տարբեր կազմակերպություններ իրենց լրագրողական տարատեսակ մրցանակներով փորձում են սիրաշահել հիմնականում քաղաքական դաշտում աշխատող լրագրողներին, որոնցից շատերի «ստեղծագործ մոտիվացիան» բոլորիս է պարզ,  ես իմ նախապատվությունը տալիս եմ  Լուսինե Ստեփանյանին, որին չեմ ճանաչում եւ նրա նման մի քանի այլ լրագրողների, որոնք իրենց պրոֆեսիոնալիզմով նաեւ անսահման բարի գործ են անում։

Փոքրիկ Ալենի պատմությունն ինձ անասելիորեն հուզել է։ Ես ուրախ եմ, որ Ալենի մայրը փորձում է իր մեջ ուժ գտնել՝ իր փոքրիկ այդ հրաշքի կյանքը չկործանելու համար։  Չնայած, անկեղծ ասած, չեմ հավատում, որ որեւէ հարբեցող կարող է բուժել։ Ուզում եմ, որ  Ալենի մայրը իմանա՝ իմ ու ինձ նման բազմաթիվ մարդկանց համար կարեւորը փոքրիկ Ալենի  ճակատագիրն է, ու մենք հետեւելու ենք այդ ընտանիքին։

Խմիչքի  սիրահար Ալեինի մայրիկին ու տատիկին ուզում եմ զգուշացնել՝ եւս մեկ հարբած դեբոշ, եւ ես որպես պատգամավոր ու քաղաքացի ամեն ինչ անելու եմ, որ Ալենն ապրի այնպիսի ընտանիքում, որտեղ կմեծանա առողջ ու երջանիկ։

Ու կրկին շնորհակալ եմ Լուսինեին՝ Ալենի ու նրա նման բազմաթիվ փոքրիկների կյանքը փրկելու համար։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gor says:

    Շատ հետաքրքիր էր Ձեր դիրքորոշումը, կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ եք անում Դուք մտահոգվելուց բացի: Դուք և Ձեր նման մարդիկ ոչ թե հետևեք, այլ օգնեք, և ասեմ ավելին՝ հետևել ընթացքին կարող են բոլորը, մնում է այդ նյութին «բոլոր» ասվածը մի բանով օգնեն՝ մինչ Դուք և Ձեր համախոհները կսպասեն հաջորդ դեբոշին, մի խումբ ձեզանից տարբեր մարդիկ թույլ չեն տա, որ այդ դեպքը տեղի ունենա, այլ միայն՝ որպեսզի Ալենը ապրի իր ընտանիքում: Ով ասես կարող է երեխային մորից զրկել, եթե հիմք ունենա, իսկ ո՞վ կարող է դա կանխել՝ հարց է: Հիմա մի խումբ մարդիկ այդ ճանապարհին են, և եթե նրա մայրն արդեն փոխվելուն համարժեք քայլեր է անում, ապա Ձեր մտահոգության շնորհիվ չի, այլ այն մարդկանց, ովքեր օգնում են նրան, այդ թվում՝ նաև Լուսինեն: Չնայած հակված եմ այն կարծիքին, որ Դուք որպես մարդ և քաղաքական գործիչ մտահոգվում եք և երբեմն օգնում նրանց՝ ով ունի դրա կարիքը: Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ Դուք գոնե մտահոգված եք:
    Ալենի ապագայի փրկության գործին միացել են ավելի քան 528 անհատներ, ովքեր մտահոգվելուց բացի՝ գործում են և աջակցում նրան: Ահա՛ դրա վառ ապացույցը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031