Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցավանցիները Սերժ Սարգսյանին գովացողին քշեցին (Տեսանյութ)

Մարտ 01,2013 00:15

IMG_2113 IMG_2120Երեկ Չարենցավանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից հետո բնակիչների հետ զրույցում վերջիններս գովաբանում էին Րաֆֆի Հովհաննիսյանին ու պնդում, որ «Չարենցավանում 99 տոկոսով Րաֆֆի Հովհաննիսյանն է ընտրվել, Չարենցավանում լիքը լցնումներ են եղել, փաստացի Րաֆֆին ստեղ ավելի շատ կտաներ, քան թե իրականում եղել է»:

Այդ ընթացքում զրույցի խառնվեց մի կին ու Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջեց գումար. «Թող բերի գումար վաստակի, 90 տոկոսը սոված վնգստում ա: Պերերիվ ենք եկել, թող տա: Թող տա՝ մարդիկ հաց ուտեն: Ժամը 8-ից քուչեն սառույց եմ ջարդում՝ սոված-ծարավ»: Կինը օգնության համար կանչեց ընկերուհուն. «Աղչի Ֆլոր, արի: Զուգարան մաքրելով՝ փող ա վաստակում, թող բերի կշտցնի: Ո՞ւր ա Րաֆֆին, թող բերի հենց հմի փող տա, կուշտ ուտեմ՝ էթամ աշխատեմ:»

Մեր հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանից ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ կինը պատասխանեց. «Գումար եմ ուզում, սոված եմ: 30 հազար փող եմ աշխատում՝ անլույս, անճրագ նստած եմ: Ո՞ւմ համար ա, էս ի՞նչ ձեւական բաներ ա: Ձեւական բաներ՝ Րաֆֆի՜, Րաֆֆի՜: Հլը Սերժը վատից-լավից պահել ա: Րաֆֆին եկել ա, ո՞ւմն ա բան անում»:

Սա լսելուն պես՝ չարենցավանցիները վրդովվեցին ու եթե նա մի քանի րոպե էլ ոտքը կախ գցեր՝ հանդիպումն ավելի վատ ավարտ կունենար: «Վայ թալանվես դու հա՜, գնա, ռադ եղի, արա էս ի՞նչ ա խոսում, գնա զուգարան մաքրի դու»,-ասում էին նրանք:

Մենք խնդրեցինք բնակիչներին բացատրել, թե ինչո՞ւ են նախընտրում Րաֆֆի Հովհաննիսյանին. «Որովհետեւ դանակը այ ստեղներս ա հասել: Մերը գերեզմանոց ա: Չարենցավանում լրիվ գնում են գերեզմանոցում պառկում: Գենոցիդ ա: Մարզպետին ճնշում են, էն էլ մեզի ա ճնշում: Որ չճնշեն, էնի մեզի կճնշի՞»,- ասացին նրանք:

Մի չարենցավանցի վկայեց, որ «երթուղայինների վարորդներին կանչում են միլիցիայություն՝ վախացնում են: Կանչում են ասում են, որ լսել ենք՝ մարդ եք տարել, մյուս անգամ չտանեք, վատ կլինի: Իսկ մարզպետներին բնական չի՞, որ տոկոս է դրած եղել բոլոր մարզպետների վրա: Էդ ո՞վ չգիտի, որ տոկոս են դրել»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին մասնակցող մի պապիկ դժգոհեց. «Ես 84 տարեկան եմ: Եկան մեզի խաբին, սաղ մեր ունեցածը, սաղ մեր սարքածը 70 տոկոսը քանդին ծախին, հմի պարում են: Մենք ի՞նչ անենք, որի՞ն հավատանք, էս ի՞նչ եղավ մեր հալը: Գալիս սուտ են խոսում, մի տարի անցնում է, լրիվ ուրիշ բան են խոսում: Ըտոնք գնացին ժամը խաչ հանեցին, մեր տները ծախին, 70 տոկոսը ծախին պեչենով, հմի մնաց 30 տոկոսը»: Մենք խնդրեցինք անուններով խոսել, ո՞ւմ նկատի ունի: Նա պատասխանեց. «Հենց Լեւոնը: Հմի էլ խոսում ենք, մատ են թափ տալում, կամ գալիս են քացով խփում են: Սրա վերջը ի՞նչ կեղնի: Էս ի՞նչ սարքեցին էս երկիրը»: Չարենցավանցին մեղադրեց Րաֆֆի Հովհանիսյանի ոսկե սարեր խոստանալու եւ «7 շապիկ» փոխելու համար. «Որ ընտրություն էր լինում, ինչի՞ գնաց գոլոդովկա հայտնեց: Տոկոսով փող էր վերցրել՝ պրեզիդենտ էր դառնում, հա՞»:

Չարենցավանցիներից մեկն էլ ասաց, որ հարգում է Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարները, ողջունում է, նրա քաղաքական գծերը, բայց մի կարեւոր հանգամանք կա՝ «Չգիտեմ իրավական կողմով դա արդարացվա՞ծ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ մենք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն արդար ենք համարում, բայց գործող նախագահինը՝ կեղծված: Մի՞թե դա իրավական կողմ ունի: Եթե ապացույցներ կան՝ թող ասեն ժողովրդին»: Մենք հետաքրքրվեցինք ՝դուք ժողովրդի մի մասնիկն եք, ի՞նչ եք կարծում՝ կեղծվե՞լ են ընտրություները, թե՞ չեն կեղծվել՝ պապիկը պատասխանեց, որ համաշխարհային դիտորդներ են եղել եւ կոնկրետ իր ընտրատարածքում կեղծիքներ չեն եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ռաֆֆի Հովհաննիսյանը իրն ներկայացնում է որպես հայրենասեր անձնավորություն, սակայն իր ընտանիքի մշտական բնակավայրը ԱՄՆ-ն է: Ավելի ճիշտ կլիներ որ նրա որդիները ծառայեին հայրենիքում և բնակվեին Հայաստանում: Իսկ Չարենցավանի 50 հոգանոց հանրահավաքը ցույց տվեց որ նրա հավաքած քվեները իրականում ոչ թե իր այլ միսնական ընդիմադիր դաշտի ձայներն են:

    • Արթուր says:

      Կարեն ջան, ասեմ` իմանաս. Րաֆֆին իր ընտանիքի հետ միասին ապրում է Երևանում, իր որդիները իր պես Հայաստանի քաղաքացիություն են ընդունել և պատրաստակամություն են հայտնել ՀՀ զինված ուժերում ծառայելու: Իհարկե, Րաֆֆիի ստացած ձայներն իրականում ՀՀ իշխանություններից դժգոհների ձայներն են, բայց այդ դժգոհները կարծեմ Հայաստանում մեծամասնություն են կազմում:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031