Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդիկ նույնն են մնացել, ինչ էլ ստեղծեն, նույն է լինելու». Վազգեն Մանուկյանը՝ ՀՀՇ-ն ՀԱԿ-ի վերափոխելու մասին

Փետրվար 28,2013 23:51
vazgen

ՀՀՇ վերջին համագումարի ու կուսակցության «վերափոխման» թեմայի վերաբերյալ «Անկախ»-ի հարցերին պատասխանել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը եղել է ՀՀՇ հիմնադիր անդամ և վարչության առաջին նախագահ: Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից:

-ՀՀՇ վերջին համագումարում պարզ դարձավ, որ ՀՀՇ-ն վերափոխվում է ՀԱԿ-ի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրողությունը և համամի՞տ եք արդյոք համագումարի ընթացքում ներկայացված պատճառաբանություններին:

-Իրավական տեսանկյունից ոչինչ ասել չեմ կարող: Միայն ափսոսանք կարող եմ հայտնել, որ կառույցն առողջացնելու և հզորանալու փոխարեն գերադասեցին ասպարեզից հանել: Ճանաչելով ՀՀՇ-ի վերջին շրջանի գործելակերպը՝ կարելի է ենթադրել, որ սա Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունն էր, և ըստ էության նա փակեց այն, ինչ որ պատկանում էր ոչ միայն իրեն:ՀՀՇ-ն, այնուամենայնիվ, հայ ժողովրդի պատմության մի շատ կարևոր հատված էր, և դա սեփականությունն էր ոչ միայն ՀՀՇ-ի մնացած անդամների, այլև ամբողջ ժողովրդի:

Շատ երկրների պատմություններում կան կուսակցություններ, որոնք տասնյակ, եթե ոչ հարյուր տարիներով ասպարեզում են, և իրենց իշխանության օրոք ունեցել են և՛ փայլուն էջեր, և՛ ամոթալի էջեր, սակայն իրենք կուսակցությունների անունները չեն փոխել, այլ իրենք են փոխվել:

-Ինչպիսի՞ն կլինի նոր կուսակցությունը և կկարողանա՞ լուծել իր առջև դրված խնդիրները:

-Կասկածում եմ, որ նոր ստեղծվածը նույնը չի լինի: Եթե մարդիկ նույնն են մնացել, ինչ գաղափարախոսություն էլ ստեղծեն, ինչ էլ անեն, նույնն է լինելու, դրանից վիճակը չի փոխվի: Չերնոմիրդինը մի անգամ լավ բան ասաց. «Ինչ կուսակցություն ստեղծում ենք, «КПСС» (Խորհրդային միության կոմունիստական կուսակցություն) է դուրս գալիս»: Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանինն է՝ ինչ էլ ստեղծի, վերջում նույն բանն է դուրս գալու:

-ՀՀՇ-ն ընդմիշտ անցավ պատմության գի՞րկը:

-Ես կարծում եմ, որ շարժման այն հարյուրավոր մարդիկ, որոնք դժգոհ են այս որոշումից և դժգոհ են եղել ՀՀՇ նախորդ ժամանակաշրջանի գործելակերպից, դուրս են եկել կուսակցությունից, կարող են համախմբվել՝ վերցնելով ՀՀՇ անունը, և այն շարունակել արդեն նոր դեմքերով ու նոր որակով:

Հարցազրույցը վարեց Անի Գասպարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur says:

    Ափսոսում եմ Վազգեն Մանուկյանի համար: Ինչ էիր, ինչ դարձար:

  2. Տիգրան says:

    Ինքնահավանությունը միշտ փչացրել է մարդկանց: Մանր մարդկանց հակվածությունն է` քննադատել դիմացինին այն դրսևորումների և հատկանիշների համար, որոնցով հատկապես օժտված են իրենք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728