Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյանը պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ՝ ասելով «հեռավոր ադրբեջանական գավառ»

Փետրվար 28,2013 22:32

Երգիչ Ռուբեն Հախվերդյանն այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին ելույթ ունենալիս «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի» ասելով նկատի է ունեցել այն, թե Խորհրդային միության ժամանակ ինչ կարգավիճակ է ունեցել Արցախը:
«Ես ասում եմ՝ Սովետի ժամանակ դա ինչ գավառ էր, ադրբեջանական գավառ չէ՞ր: Ներկայումս ոչ հայկական է, ոչ էլ ադրբեջանական: Իսկ իմ ասածն էն ա, որ նրանք Կևորկովի մոտ աշխատելով, այդ հետամնաց գավառում, հետամնաց մարդիկ են և չենք ուզում, որ նրանք կառավարեն մեզ: Նրանք կայացել ու դաստիարակվել են ադրբեջանական գավառում և չէր կարելի նրանց պաշտոններ տալ, որովհետև նրանք աշխատել են Կևորկովի մոտ, որը հայատյաց էր»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է նա:

Ըստ Ռուբեն Հախվերդյանի՝ Կևորկովի (լրիվ անունը՝ Բորիս Կևորկով, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Կոմունիստական կուսակցության մարզային կոմիտեի առաջին քարտուղար – Tert.am) այդ հայատյացությունն իր ազդեցությունն է թողել ներկայումս երկիրը ղեկավարողների վրա: «Գռփելու ու սովետական ամենագարշելի բաները վերցրել են էնտեղից: Նրանք մի օրվա մեջ ո՞նց են փոխվելու, դրա համար ասեցի «Ռանչպարների կանչ» չեն կարդացել, հայրենասիրությունը իրենց համար խորթ է, ինչ՞ համար իրենք պետք է մեզ ղեկավարեն»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր Ռուբեն Հախվերդյանը Ազատության հրապարակում հավաքվածների առջև ելույթ ունենալով, մասնավորապես, ասել է. «Սերժ Սարգսյանն էղել ա կոմսոմոլի քարտուղար: Կևորկովի օրոք, էն ժամանակ Ադրբեջանին էր պատկանում Լեռնային Ղարաբաղը: Եթե ինքը պաշտոնի բարձրանալու գնար, ուր պիտի գնար, պիտի տանեին Բաքու ինքն էլ ուրախությամբ կգնար: Ուզում եմ ասել, որ մի նախագահը, որ… Ես չեմ կարծում, որ ինքը «Ռանչպարների կանչը» կարդացել ա: «Ռանչպարների կանչը Սուրբ գրքի հավասար գիրք ա մեզ համար: Եվ կարծում եմ, որ էդ իրա կոմսոմոլի մտածողությամբ, էդ իրա դերաբաշխումներով, նախարարներին ճանաչում եք, կրթության, մշակույթի և այլն… ինքը իրան շրջապատել ա իրեն քծնողներով, պրոֆեսիոնալներով չի շրջապատել: Մենք տենց տեղ ոչ թե չենք հասնի, մենք, ոնց որ ասաց «այ Վազգեն Մանուկյան, արի մի ասա, դու ասեցիր գնացքից թռնելու ժամանակն ա: Գնացքից թռանք, տեսանք ուր ընկանք: Ընկանք թրիքի մեջ: Ի՞նչ ա նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք ղեկավարի, նորմա՞լ ա էդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Ռ.Հախվերդյան,իզուր էլ պարզաբանում էս.(ոնց որ արդարանաս):Քո ասածները`հասկացողը հասկացավ: Քո արտահայտությունները—Не для средних умов:Ողջունում ենք!!!!!!!!!!!!!!!!!

  2. mika says:

    Ռուբիկ ջան պաշտում եմ քեզ սատանայի ջրաղացից մինչև օրս….դու իմ Ռուբեն Հախվերդյանն ես` իմ սերնդի Ռուբեն Հախվերդյանը… Ես ասում եմ Ռուբեն Հախվերդյան ու խոսքերն արդեն ավելորդ են…

  3. ditord says:

    Օստապ Բենդերը կասեր՝ ծերուկը անտանելի է դառնում:

  4. Սևակ Մկրտչյան says:

    Ոչ, պրն. Հախվերդյան, սովետի ժամանակ, ոչ էլ երբևէ Արցախը ադրբեջանական գավառ չի եղել, միշտ եղել է ու կմնա հայկական

    • Aram says:

      Հռոմը վանդալները չկործանեցին, այլ ազատ արձակված ստրուկները, երբ դառան կայսրեր և իրենց շրջապատեցին իրենց նման նախկին ստրուկներով: Քանի տակ պետք է մեջքը ծալեր Կևորկովը, որ մտներ Ալիևի մոտ, ու քանի անգամ նա պետք է պահանջեր նույնը իր ենթականերից: ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ 40 տարի ասում է այն, ինչ մտածում ենք բոլորս, բայց չենք արտահայտվում: Ս. Ս. կարող էր լինել կոմսոմոլ նաև հայկական գավառից, օրինակ Ամասիայից, բայց դրանից նրա գավառական կոմսոմոլի բնույթը չէր փոխվի: Նայեք Ս. Ս. շրջապատին ու տվեք գոնե մեկի անունը, որ համարձակվի ինքնուրույն որոշում կայացնել, սկսած նախարարներից վերջացրած “ամենախառոշի” օլիգարխից: Իշխանություն ստացած ՍՏՐՈՒԿԸ / եթե Սպարտակ չի / իրեն պետք է շրջապատի ստրկամիտերով: Մենք հեռու ենք Հռոմի երբեմնի փառքից, Ս. Ս.-էլ Սպարտակից, բայց մոտ ենք Հռոմի նման անփառունակ վախճանի:
      Հ. Գ. Կեցցես ՌՈՒԲԵՆ, համ էլ ճիշտը ասելը …. ՉԻ:

  5. Ruben says:

    Ժառանգը, ստանալով կրթություն եւ ձեռք բերելով հմտություն աշխատանքում (մայրաքաղաքում, թե ընդհանրապես) պետք է վերադառնա պապական տուն (գավառ, քաղաք թե գյուղ) ու ծաղկեցնի:
    Ռուբեն Հախվերդյանը, իմ կարծիքով, նկատի ուներ քաղաքում թթված գեղցիներին:

  6. Շուշան says:

    Ճիշտը ռուբեն հախվերդյանի երգերն արգելելն է, չնայաց մի լսելու բան էլ չեն. բայց եթե մի հայը մյուս հայի մասին նման ձևով է արտահայտվում, ուրեմն նա դավաճան է,այդ քո ասած այնպիսի մեծ հայեր է տվել, որ դու նրանց ստվերն էլ չարժես.այդ հայերն են, որ հայրենիք են պաշտպանում, իսկ դու տաք տեղտ նստած, հարբած ելույթներ ես ունենում, քո նմաններն էլ ծափահարում են, հերթական անգամ համոզվեցինք, թե ովքեր են կանգնած Ռաֆֆի հովհհանիսյանի կողքին, ամոթ.

  7. David says:

    Շուշան անունով ևս մի երգագետ ու ոչ ավել, ոչ պակաս, իրեն իրավունք է վերապահում խոսել Ռուբենի մասին;Չէ, իգական ջան դու վառված ես Ռուբենից;Կարո*ղ ա քո ,,երգը,, չի երգել;Թե չէ դավաճան, մավաճան;Էդ թեման քոնն ա, բայց ուրիշ տեղ մի փնտրի;Ռուբենը երևույթ ա, սիրողներն էլ, գնա հա~…Ցավը տանեմ Ռուբենի;

  8. Համլետ says:

    Ադմիիստրատոր,իմ անունը Ձեր մոտ ալերգիյա՞ է առաջացնում:

  9. Hakob says:

    Ես նույնպես քննադատում եմ Ռուբիկ Հախվերդյանին Արցախը ադրբեջանական գավառ անվանելու համար և ինչքան էլ հիմա նա փորձի հետին թվով փոխել իր ասածը , միևնույն է սխալն արդեն թույլ է տվել և ավելի լավ կլիներ պարզապես ներեղությունյ խնդրեր ժողովրդից լեզվի սայթաքման համար և մոռանար այդ արտահայտությունը:
    Սա հայերի հիվանդությունն է – իրար անուն կպցնել:
    Այսօր Սերժի դեմ ենք – կասնեք “ադրբեջանի հեռավոր գավառից եկածը իրավունք չունի մեզ ղեկավարել”, վաղը Հայաստան տեղափոխված ինչ որ մի սիրիահայի կամ իր զավակին կասենք “Սիրիայի հեռավոր գավառից Հայաստան եկածը իրավունք չունի մեզ ղեկավարել”, մյուս օրը կպարզվի, որ այսինչի նախնիները 1946 թվականին են ներգաղթել Հայաստան, մեկ այլը “Լիբանանի ինչ որ հեռավոր գավառից” է եկել ,կամ ասենք ինչ որ մի Ջավախահայ եկել և Հայաստանում գործունեություն է ծավալել – կասենք նա եկել է “Վրաստանի Ախալքալաք կոչվող հեռավոր գավառից որպիսի մեզ ղեկավարի” և այդպես շարունակ: Այդպես չի կարելի: Եթե այստեղ միայն տեղաբնակները պետք է ղեկավարեն ապա կորանք, որովհետև հենց տեղաբնակներից են դուրս եկել շատ ու շատ վատ բաներ: Մեծ ներգաղթի տարիներին հենց տեղաբնակներն էին ստորացնում, նսեմացնում և այլանդակ բաներ կատարում հայրենադարձների նկատմամբ, հենց նրանք էին մեկ ազատամիտ խոսքի կամ արարքի համար հայրենադարձված հայրենակիցներին մատնում ԿԳԲ -ի ձեռքը: ՈՒնեցվածքին կամ կնոջը տիրանալու համար անհիման մեղադրանքներ էին սարքում, մի քանի հոգով վկա կանգնում և Հայրենիք վերադարձած անձանց քշել տալիս Սիբիրներ: Երեխաներին սովորեցնում էին թէ հետևներից “ախպար, ախպար” կանչեք …: Նորեկները այստեղ ապրում էին մշտական վախի և սարսափի մթնոլորտում: Հայտնի արտահայտություն կար — “Էրթալը կփրկէ”: Ցավոք սրտի շատերը չհասցրին էրթալ և փրկվել: Մյուս կողմից էլ հայտնի է, որ բուն Երևանցի շատ քիչ մարդ կա: Ներկայիս Երևանցիների 90 տոկոսի նախնիները, տարբեր ժամանակներում եկել են նույն Ջավախքից, Արցախից, Արևմտյան Հայաստանից և այլ վայրերից:
    Ինչ էս առաջարկում Ռուբեն: Գզվրտոց գցենք ժողովրդի մեջ թէ ով որտեղից է եկել և երբ:
    Մի խոսքով քաղաքականությունը քո բանը չէ Ռուբեն: Գնա ու շարունակի երգեր գրել: Դա քեզ մոտ ավելի լավ է ստացվում:

  10. Lee Twin says:

    Ռուբո ջան, դու միայն երգիր: Հենց որ անցնում ես չափածոի, տխմարություններ դուրս տալիս: Լավ է, որ հետո փորձում ես արդարանալ, բայց դա էլ քեզ մոտ լավ չի ստացվում: Փորձիր երգելով արդարանալ:

  11. Րիկ says:

    Ռուբեն, դու լավ երգիչ ես(էիր), բայց վատ հռետոր/քաղաքագետ ես!
    ՈՒ*ր է քո Հայաստանը: Մի*թե այս 30 հազար քառ. կմ-ն: Ավելացնել չենք ուզում: Ի*նչ Ղարաբաղ, ինչ բան: Բոլոր ղարաբաղցիներն ու մնացած հայերը թո’ղ վիզայով այցելեն Հայաստան: Այսպես, այո*:
    Ինքնե’րս մեզ կղեկավարենք:
    Բերեք Սիրադեղյանին պրեզիդենտ ընտրենք կամ Սամվել Գեվորգյանին: Ինչ անենք, որ… Զատո հայաստանցի’ են, մե’րն են:
    Լեվոնը, Ռոբերտը, Սերժը եկվոր են: Որը կեվորկովական, որն էլ ասադական… Րաֆֆին էլ ամերիկյան շպիոն ա: Ըհը, հենց ըտենց: Սաղի հերն էլ անիծեցինք…
    Բա հիմա ի*նչ անենք…

  12. Մարատ says:

    Քիչ թե շատ տրամաբանող եւ քիչ թե շատ հիշողություն ունեցող յուրաքանչյուր անկողմնակալ մարդու համար էլ պարզ է Ռուբեն Հախվերդյանի խոսքերի իմաստը` ինչպես Հայաստանն էր ԽՍՀՄ-ի հեռավոր գավառը, իսկ նրա կառավարիչները` Մոսկվայի դրածոներն ու կամակատարները, այնպես էլ Արցախն է եղել ադրբեջանի հեռավոր գավառ, իսկ նրա կառավարիչները` Բաքվի դրածոներն ու կամակատարները: Հենց այդպես էլ եղել է:

  13. Րիկ says:

    Հախվերդյանի ելույթի միակ դրականն այն էր, որ դրա նկատմամբ իրենց վերաբերմունքով իր մնան “իսկական” հայրենասերները սահմանազատվեցին “պռաստոյ” հայրենասերներից, “իսկական” հայերը “պռաստոյ” հայերից!
    Մալադեց Ռուբեն Հախվերդյան և նրան պաշտպանողներ! Եկեք թուրքի դեմ ուղղված մեր զենքն ուղղենք “էդ շուռ տված հայերի” – բոլոր ոչ հայաստանցիների (зачем мелочиться?, գուցե հենց բոլոր ոչ երեվանցիների) դեմ: Հերն էլ անիծած, թե ինչ հետևանքներ կունենա: Քաղաքացիական պատերազմի փորձը ունենք, դա մեզ համար նորություն չէ:
    Զատո, ապե, ինքներս մեզ ապերոյավարի կկառավարենք:
    Դե դավայ, ապե, դավայ, դավայ: Ով մեզ հետ չի, հայ չի:

  14. Հետևելով էս անկեղծ ու ինքնաբուխ վիճաբանությանը, մի քանի բան էլ ես ասեմ… Հե՛նց էս ծայրահեղ դիրքավորումնե՛րն են քանդել մեր տունը… Մի՛ ուռճացրեք Ռուբո Հախվերդյանին։ Տղան երգում է՝ թող երգի… Ի դեպ հե՛նց էս տղան չի՛ ընդունում երգիչ Արթուր Մեսչյանին, որն ինձ համար առավե՛լ հայրենասեր է, առավե՛լ ազնիվ և լի ՝ խոհականությամբ ու բանիմացությամբ… Եվ վերջապես հարցն էստեղ անձի՛ մասին չէ… Մի բուռ ժողովուրդ ենք (չնայած մեծությունը ո՛չ մի նշանակություն չունի), բայց թու՛յն ենք շպրտում գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև, ղարաբաղցիների և հայաստանաբնակների՛ միջև, գյումրեցիների և երևանցիների՛միջև, տեղաբնակների և հայրենադարձների՛ միջև… Ժողովրդական խոսքն ասում է՝ «Գյուղ կա՞, որ շուն չունենա»… Ամեն մեկս մեր տեսակետն առաջ քշելով և ինքնահաստատման մոլուցքից կուրանալով դիմում ենք վտանգավոր զենքին՝ ՏԱՐԱՆՋԱՏՄԱ՛ՆԸ… Մասամբ բոլորդ էլ ճիշտ եք… Բայց հենց վտա՛նգն էլ էդ մասամբ ճիշտ լինելու՛ մեջ է… Չի՛ բացառվում, որ այժմ ես է՛լ եմ տեղավորվում էդ մասամբի մեջ… Բայց փոխանակ իրա՛ր ուտենք, պետք է խելո՛ք եզրահանգումնե՛ր անենք առ ա՛յն, որ երգիչը երգելիս իր ուսերին չպե՛տք է վերցնի իրեն չհամապատասխանող բեռ… Արդարացման խոսքեր մի՛շտ կճարվե՛ն… Բայց մենք վաղուց ծանո՛թ ենք էդ ինքնապաշտպանական մեխանիզմից դրդվող բարբաջանքներին… Հարկավոր է մեր սխալներից շարունակաբա՛ր սովորե՛լ… Եվ պետք չէ՛ շարքայիններից կուռքեր կամ թշնամիներ շինել… Ես Ռուբոյի դեմ վատ խոսքեր ուղղելու առիթ չե՛մ տեսնում… Բայց թող ինքը և շատե՛րն իմանա՛ն, որ ուրբանիստական, առավե՛լ ևս քաղաքական բնույթի խի՛ստ խոցելի հայտարարությունները մեզ լավ տեղեր չե՛ն հասցնի… Իսկ Ազատության Հրապարակն ըստ իս բա՛րձր ամբիոն է և գլխից դուրս շպրտված խոսքերը կարող են չափազա՛նց վտանգավոր հետևանքնե՛ր ծնել… Վերջին հաշվով նաև վտանգավո՛ր է (ժողովրդական լեզվով ասած) լուն դավա դարձնելը…Մեզ այժմ և ընդմիշտ համախմբվե՛լ է պետք…

  15. NUNE MKRTCHYAN says:

    «Առավոտ»-ին՝ «Գավառի» խնդիրը հոդվածի պատասխանը. – Միանգամայն, համաձայն եմ այստեղ պարոն Հակոբ Մարգարյանի հմնավորմանը և նույնքան, համաձայն պարոն Ռ.Հախվերդյանի հետ: Այո, իրենք իրենց մակարդակով շատ ցածր են կառավարելու հինավուրց, համաշխարհային քաղաքակրթության օրրաններից մեկը՝ մեր հինավուրց Հայաստան աշխարհը: Առավել ևս, բացահայտորեն, իմ անվստահությունն եմ հայտնում նրանց կառավարությանը, որն ըստ էության զավթել է իմ երկիրը և իմ ազգին, համբերատար ոճրագործի հանդարտությամբ տանում վերջնական ոչնչացման՝ սուտ հագնելով հայի կերպար: Մենք ոչ մեկս հստակ չգիտենք նրանց՝ ռուբիկ, սերժիկ զույգի ազգային պատկանելություն ու նրանց ինքնությունը: Մեզ միայն մի բան է հստակ հայտնի՝ նրանց ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ: Նրանք սիրում են Հայաստանն ԱՌԱՆՑ ՀԱՅ ժՈՂՈՎՐԴԻ: Դրա համար էլ դատարկում են այն և թույլ չեն տալիս ժողովրդի աճին: Իսկ եթե մեր ժողովուրդը սխալմամբ հանդուրժի նրանց իշխանության վերարտադրությունը՝ մի քանի տասնյակ տարի հետո հայ ժողովրդի փոխարեն սնկի պես այդտեղ կաճի սուտ հայի կերպար ընդունած նրանց այդ պիղծ սերունդը, որ Սերժ Թանկյանի նամակ-պատասխանում, սերժիկի թույլ տված հետևյալ վրիպակով բացահայտում է իրենց այդ գաղտնի նպատակի վերջնական սպասելիք արդյունքը. «…որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե’ք, հետ, դեպի գետը Արազ…»: Ինչպես տեսնում եք այդ նպատակով է դատարկվում Հայաստանը՝ փոխարենը իրենց, սակայն մեզ համար դեռևս անհայտ, յուրայիններին կանչելու և նրանցով Հայաստանը բնակեցնելու համար: Ռ. Հախվերդյանի այդ հայտարարության մեջ, նույնպես, կա այն ենթատեքստը, որ մեր երկիրը զավթել ու կառավարում է, ներկայումս, մեր թշնամի երկրից ոմն մեկը, որի Արցախցի հայ լինելը՝ կասկածելի է, հենց իր սերժիկի զավթիչ լինելու փաստով, իր հայատյաց գործունեությամբ, թշվառություն, տառապանք և արտագաղթ բերող դաժան քաղաքականությամբ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728