Հայ ազգի գրող Փիթեր Բալաքյանը Հուդ Քոլեջի «Հետադարձ հայացք. Ժամանակ և հիշողություն» թեմայով դասախոսությունների շարքի շրջանակներում կներկայացնի «Հիշողություն և տրավմա» բանախոսությունը: Գրում է «Ֆրեդերիկ նյուզ փոսթ» թերթը:
Բալաքյանը խոսելու է «Ճկատագրի սև շունը» իր հուշագրության մասին: Նա 1960-ականների Նյու Ջերսիի արվարձանում անկացրած իր մանկությունը հակադրում է իր ընտանիքի պատմությունը ճանաչելու հետ, որը փրկվել է 1915թ. ցեղասպանությունից:
«Ոչ ոք չէր ուզում խոսել անցյալի տրավմայի մասին, 1915թ. դեպքերի, որի պատճառով իմ երկու կողմի պապերն ու տատերն էլ ամբողջ կյանքի համար խորը սպիեր են ստացել: Սա ցավալի թեմա էր, ու երեխաների ու երիտասարդներին չէր վերաբերվում, հատկապես երջանիկ ու հարուստ արվարձանում, որտեղ ես մեծացել եմ», – ասել է Բալաքյանը թերթին տված հարցազրույցում, – «1970-ականներին, երբ որպես երիտասարդ բանաստեղծ սկսեցի հարցեր տալ, հորաքույրներս սկսեցին խոսել, և լսած պատմությունները սկսեցին պատկերներ դառնալ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև