Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյան. «Պարզվեց, որ նա ոչ թե էպոսագետ է, այլ քաջնազարագետ»

Փետրվար 28,2013 21:31
aharon adibekyan

Նախագահական ընտրություններից հետո սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բացահայտել է նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին:

«Եթե նա չլիներ մանկամիտ, նա կհասկանար, որ երկրում նախագահ չեն դառնում մի ճանապարհով, որն ինքն ընտրել էր»,- Aravot.am-ին ասաց պարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքերով. «Պարզվեց, որ նա ոչ թե էպոսագետ է, այլ քաջնազարագետ: Որովհետեւ մարդը, որն իր հույսը դնում է անհավանական իրավիճակների բարենպաստ զուգադիպության վրա, ինքը քաջնազար է: Եվ ոչ միայն ինքն էր քաջ նազարագետ, նույն Անդրիաս Ղուկասյանը, Արամ Հարությունյանը՝ ոչ պակաս: Ոչ մի խարիզմա չունենալով, կենսագրական ռեսուրս, ավանդ չունենալով՝ գալիս է դառնում է երկրի նախագահ միայն այն պատճառով, որ Սահմանադրությունն այդ իրավունքն ընձեռո՞ւմ է, հետո՞… Միայն էպոս կարդալով՝ էպոսագետ չես դառնում: Եթե նա գար ինձ մոտ քննություն հանձներ, ես կհարցնեի հնդկական էպոսից ինչ գիտի: Ես կասկածում եմ, որ նա մեր էպոսը մինչեւ վերջ կարդացե՞լ է, թե՞ ոչ: Դա արկածախնդրություն է:

Միակ բանը, որ հիմա էպոսագետին կարելի է խորհուրդ տալ՝ մի հատ հոգեթերապիետիկ սեանս թող անցնի, կարող եմ ես կազմակերպել, մեզ մոտ թեստավորում անցնի, որ հասկանանք, այդ ո՞ր մղումն է իրեն բերել այստեղ: Նրան հարկավոր է մի հատ դզել-փչել՝ մարդկային վարքագծի բերել»:

Վարդան Սեդրակյանը հրաժարվեց մեկնաբանել սոցիոլոգի իր մասին հայտնած դիտարկումները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս «անկախ», պալատական «սոցիոլոգը»:

  2. Mika says:

    պալատական թութակ, ինչպես կասեր համար մեկ Մարքսիստը

  3. Արամ says:

    Ախր շա՜աատ խելացի եք է՜ պարոն սոցիոլոգ, ձեր թվախեղումներից իբրև քիչ էինք հուզվում, հիմա էլ Գալուստի պես սկսեցիք «հանճարեղ» մտքեր հրամցնել մեզ՝ անարժաններիս… կդիմանա՞նք արդյոք նման փայլատակումներին: Հուզվեցի, էլ չեմ կարող շարունակել…

  4. David says:

    Իսկ չե*ս մեկնաբանի ի*նչ ճանապարհով է մանկամիտը վերածվում պալատական…սոցիոլոգի;Մանկամտությունից մեծամտություն նույնն է թե Բաղրամյան 26-ից Ավանի հանճարաբուժարան;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728