Աշխարհում ամենափոքր արժեք ունեցող մետաղադրամը ուզբեկական մեկ թիհինն է, իսկ հայկական 10 լուման 10-րդն է: Ներկայացնում է «Բի Բի Սի»-ն՝ անդրադառնալով աշխարհում ցածր արժեք ունեցող մետաղադրամներին:
Այս ամիս կանադական մինթը դադարեցվեց արտադրվել, քանի որ այն պատրաստելն ավելի թանկ արժեր, քան մետաղադրամի արժեքն էր:
Այժմ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում որոշ մարդիկ քարոզչություն են վարում, որ շրջանառությունից հանվեն մեկ սենթը կամ մեկ պեննին, քանի որ դրանցով ոչինչ հնարավոր չէ գնել:
Համեմատելով տարբեր երկրների մետաղադրամների հետ՝ հոդվածի հեղինակը գրում է, որ Տանզանիայի 494 հատ 5 սենթը հավասար է մեկ պեննիի: Ուզբեկստանի 1 թիհինից հարկավոր է 3 038 հատ, որպեսզի մեկ պեննիի արժեքն ունենա: Հայկական 10 լումմայից 62 հատ է անհրաժեշտ:
Թեպետ այս մետաղադրամները շրջանառության մեջ են, բայց շատ բարդ է նրանցից գտնելը:
«Տանզանիայում քիչ հավանական է հինգ սենթ գտնելը, քանի որ դրանով բառացիորեն ոչինչ հնարավոր չէ գնել: Ամենափոքրը, որ հնարավոր է գտնել 20 սենթն է և դրանով կարող ես գնել մի փունջ սպանախ տեղի շուկայում», – ասում է Տանզանիայի կենտրոնական բանկի աշխատակից Էմանուել Բոազը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ