Ազատության հրապարակում կանգնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ելույթ ունեցավ նաեւ ԼՂՀ պատգամավոր Վահան Բադասյանը: Նրա խոսքերով՝ 20 տարի է՝ մեր ժողովուրդը չի կարողանում իր երջանկությունը գտնի սեփական հայրենիքում եւ ստիպված բռնել է արտագաղթի ճանապարհը: Ինչ այստեղ է կատարվում, նույնը Արցախում է. «Այնտեղ իշխանությունները ճիշտ պաշտոնական Երեւանի շարունակություններն են: 20 տարի առաջ ես պատրաստ էի իմ կյանքը զոհաբերել հանուն մեր ազգի, հանուն ձեզ, հանուն ապագա սերնդի: Այսօր եթե պետք լինի, նույնպես պատրաստ եմ կյանքս զոհաբերել հանունն ձեզ, որովհետեւ ուզում եք ունենալ մեր ժողովրդին հարիր իշխանություն»:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հումոր արեց՝ «Լսե՞լ եք, ասում են ՀՀ իշխանությունները նոր կարգադրություն են պատրաստում, որով կարգելվի ՀՀ տարածքում բարեւելը: Այո, հնարավոր է»:
Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Մկրտչյանի հայտարարությանը, նա նշեց, որ այն կայքում մնացել է մի քանի րոպե եւ կարելի է ենթադրել, թե ում կարգադրությամբ է այն հանվել: Ըստ պարոն Խուշուդյանի, այդ հայտարարությամբ արդեն կարելի է ենթադրել, թե ինչ տեսակետներ կան ՀՀԿ-ի ներսում. «ՀՀԿ-ի ներսում եւս կան հայրենասեր մարդիկ, ովքեր մտահոգ են տարիներ շարունակ խորացող ճգնաժամով: Սա վկայում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին են ընտրել նաեւ բազմաթիվ ՀՀԿ-ականներ: Սա ընդդիմադիր գործչի հայտարարություն չէ, այլ՝ ՀՀԿ-ականի»:
Հովսեփ Խուրշուդյանը ընթերցեց այդ հայտարարությունից մի հատված, ըստ որի արմատական փոփոխություններ անհնարին է իրականացնել հեղինակազրկված կադրերով եւ միայն ՀՀԿ ռեսուրսներով, անհրաժեշտէ այդ հնոտի, հեղինակազրկված կադրերին դուրս հանել եւ փոփոխություն իրականացնել բոլոր ոլորտներում: Անհրաժեշտէ փոխել անկարող եւ կոռումպացված որոշ մարզպետների եւ չինովնիկների, ԱԺ-ին վերադարձնել իր քաղաքական գործառույթը՝ այն մաքրելով անգործունյա պատգամավորներից: «Հետընտրական գործընթացները նոր կոալիցիա կազմելու անհրաժեշտություն են ստեղծել ավելի բարեկիրթ եւ չհեղինակազրկված ուժերի հետ՝ նկատի ունեմ «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի»- ասել էր Վահրամ Մկրտչյանը: Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այդպիսի մարդիկ ՀՀԿ-ում փոքրամասնություն են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կեղտոտները կոալիցիա կազմեն մաքուրների հե*տ;Մաքուրներին կեղտոտելու* հերթն է;Լավ տղա է, թող դնի թևի տակ տանի իրենց հրաշքը;Մեկ է ես տանելու եմ, ուր որ հարկն է;Աշխարհում միակ բռնակալն է լինելու, որ պատասխան է տալու աշխարհին և անչափահասիս միաժամանակ;
Ես չեմ կարծում, թե քաղաքականապես կամ դիվանագիտական իմաստով օգտակար է Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը խառնել ՀՀ հետընտրական գործընթացներին: Թե ներկա ընտրված կամ իմ կարծիքով չընտրված իշխանությունը, թե ընդդիմությունը քաղաքական հասունությունը պիտի ունենան Արցախը ոչ մի ձեւով չխառնելու այս գործընթացներին: Իսկ եթե Հայաստանում հաստատվի լեգիտիմ, ժողովրդի կողմից իսկապես ընտրված իշխանություն, բնականաբար դրա դրական արձագանքները տեսանելի կլինեն նաեւ Արցախում: Իսկ առայժմ Արցախը հանգիստ թողեք…