Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. «Գնացքից թռանք՝ թրիքն ընկանք»

Փետրվար 28,2013 18:08

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Ռուբեն Հախվերդյանը: Խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ նա ասաց. «Սերժ Սարգսյանը եղել է կոմսոմոլի քարտուղար, եւ եթե նրա պաշտոնը բարձրացնեին, ու՞ր պետք է նա գնար, իհարկե, Բաքու: Ես չեմ կարծում, որ «Ռանչպարների կանչը» նա կարդացել է: Վազգեն Մանուկյանը ի՞նչ էր ասում՝ գնացքից թռնել է պետք: Գնացքից թռանք՝ թրիքն ընկանք: Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառներից մեկից պետք է գան, ղեկավար լինեն մեզ: Նորմա՞լ է»:

Անահիտ Բախշյանն էլ հայտարարեց. «Այսօր ես որոշեցի մի կարեւոր իրադարձության մասին ձեզ հիշեցնեմ՝ անցած 20 տարում: Ավելի շատ իշխանություններին հիշեցնել: Վաղը 2008-ի մարտի 1-ն է, եւ ես այսօր խոսելու եմ երրորդ հանրապետության մեջ տեղի ունեցած սպանությունների մասին, երբ մարդասպանները չեն պատժվել: Ես վախենում եմ այդ քաղաքական սպանությունները թվարկելուց, բայց մի քանիսի մասին ուզում եմ նշել՝ երկրորդ նախագահի մարդասպան թիկնապահը, Մարտի 1-ը թարմ է մեր հիշողության մեջ: Չբացահայտված ոճրագործություն՝ սեփական երկրի եւ սահմանադրության դեմ: Վահե Ավետյանի սպանությունն եմ ուզում հիշեցնել, երբ զինվորական բժիշկը սպանվել էր այն բանի համար, որ հեգնել էր բանդայի պահանջը: Ես վերապրում եմ հոկտեմբերի 27-ը: Աշխարհը փլվում է գլխիդ, ընտանիքիդ գլին, պետությանդ գլխին՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Լեոնարդ Պետրոսյան, ում թոռնիկը խնդրել է չմոռանալ իր պապիկի անունը,Ռուբեն Միրոյան, Միքայել Քոթանյան, Յուրի Բախշյան…Ակնհայտ է, որ այս իշխանության օրոք չի բացահայտվելու այդ սպանությունների պատվիրատուն»: Նա նաեւ նշեց, որ Բաղրամյան 26-ում պետք է նստի Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. David says:

    Ռուբեն ջան հիմա թող աշխարհը տեսնեն Մուամար Քադաֆին էր բռնակալ, թե պարոն Ոմնը;Ղարաբաղցի բռնակալից ՀՀ-ն կփրկվի ընկույզի միջուկի պես, թեև բռնակալը երազում է դառնալ «ոսկէ միլիարդ»-ի՝ titentertainment-ի հիմնադիրն ու տիրակալը`ընդերքի հաշվին, հայերին արտահանելու շնորհիվ,ժուլիկիզմի օգնությամբ;
    Եկել է երեկոն, թող հանգիստ գնան գոմ,որոճեն …

  2. Tigran says:

    Ռուբեն Հախվերդյան ջան,ՍՍ-ի կոմերիտական կարիերիայի մասով համաձայն եմ,բայց ինքը եկել է հեռավոր հայկական գյուղից,գերեվարված ՀԱՅԱՍՏԱՆԻՑ;Հիմա քո անզգույշ արտահայտությունը սրանք կշահարկեն և տիեզերական ոռնոց բարձրացնելով կփորձեն կոծկել փետրվարի 18-ին կատարած իրենց անիրավությունը…

  3. Maxim says:

    Ահա և երկու մտերիմ գավառականների ոճռագործությունների վերջը,՝ հաշված օրեր է մնում, որ
    երկիրը ազատվի այդ ազգակործաններից: Իմ խորը համոզմամբ,՝ մեր երկիրը զարգացնելու միակ
    ուղին,՝ սփյուռքի ներուժի օգտագործումն է: Պետք է սիրել, հարգել և օգտվել այսօրվա մեր հարազատ եղբայրների,՝ Սիրիահայերի գիտրլիքներից: Իսկ վաղը՝ Եվրոպա, ԱՄՆ, Կանադա և այլն:

  4. Ramis Ohanyan says:

    “հեռավոր ադրբեջանական գավառ”
    Եթե Հախվերդյանը այս բառերով նկատի ունի Արցախը, ապա հուսով եմ սա միայն լեզվի սայթաքում է, հակառակ դեպքում, ես հարգելով Հախվերդյանին եւ ամբողջապես լինելով Բարեւի հեղափոխության համակիր ոի կողմնակից, բացարձակապես մերժում եմ այս արտահայտությունը եւ Հախվերդյանից պահանջում եմ դրանց հերքումը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ներողության հայցում

  5. Maxim says:

    Հարգելի Ramis Ohanyan. Իհարկե Հախվերդյանը իմ պաշտպանության կարիքը չի զգում, և իմ
    նպատակն էլ՝ այդ չէ: Ենթադրենք, որ վերջին երկու նախագահները նման վայրագ վարքով լինեին
    Գյումրիից ,,Թող Գյունրեցիները ինձ ներեն, թեպետ կյանքում ոչինչ չի կարելի բացառել,,: Ի՞նչ էք
    կարծում, Հախվերդյանը Գյումրեցիների մասին նման մի արտահայտություն չէ՞ր անի, կանե՛ր և շատ ճիշտ կաներ: Այս օրերին Գյումրեցիները այդքան ծանր պայմաններում ցույց տվեցին արժա- նապատվության բարձր դրսևորում և արժանացան ամենավեհ գովեստների:
    Ես այսօր ,,Ազատության,, հրապարակի հանրահավաքում առաջին անգամ տեսա Արցախի խորհրդարանի պատգամավորի ելույթը և շատ ուրախացա, որ մենք իրոք մեկ ցավով և հոգսով ենք ապրում: Մինչ այդ և այսօր կա տպավորություն, որ այդ երկու զավթիչներին, որոնք իրենց շուրջը հավաքեցին իրենց նմաններին և երկիրը ենթարկեցին կողոպուտի ու թալանի, կարծես ծրագրա- վորված լիներ ինչ որ թշնամի ուժերի կողմից: Դուք համամիտ չե՞ք: Եվ վերջապես ի՞նչ գործ ունեն
    Արցախից ուղարկված հատուկ ծառայության ջոկատները,՝ մարտի 1-ին և մյուս ընտրություններին: Մեզնից յուրաքանչյուրս ինքնաքննադատությամբ ենք ուզում զբաղվել այնպես, որ հանկարծ մեր ինքնասիրությանը չդիպչի: Որքան էլ դժվար է, պետք է ազնիվ լինենք, հակառակ դեպքում կլինի այն,՝ ինչ այսօր է:

  6. dyadyur says:

    Հարգելի Ramis Ohanjan շատ իզուր եք Ռ.Հախվերդյանից հերքում կամ էլ ներողություն ակնկալում: Այո, պ-ն Ս.Սարգսյանը մեր գլխին ՆԱԽԱԳԱՀ կարգվեց именно հեռավոր ադրբեջանական ԳԱՎԱՌԻՑ անհասկանալի պարագաներում Երևան քաղաքում հայտնվելու պայմաններում:Երևանյան սլենգով դա անվանում են ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅՈՒՆ:Մարդը ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում (тут уж, кому как повезет):Իսկ այն,որ ոչ միայն Ս.Սարգսյանի գյուղը,այլև ողջ Ղարաբաղը ( ի միջի այլոց և ողջ Հայաստանը) Ռուսաստանի համար եղել է задворка (խուլ,ետ ընկած տեղ),այս հարցը,երևի վիճաբանության առիթ չէ:Այնպես որ Ձեր պրետենզիաները Ռ.Հախվերդյանի հանդեպ, անհիմն են:Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք,ես Ռ. Հախվերդյանի արվեստի երկրպագուն չէմ,սակայն նրա քաղաքացիական դիրքորոշումը հարգում եմ:Ասեմ ավելին,շնորհակալություն հայտնեք պ-ն Ռ.Հախվերդյանին,որ նա այս անգամ մոռացավ նրան ԳԵՂՑԻ անվանել(խնդրում եմ չշփոթել գյուղացու հետ):Չնայած,իզուր էլ այսքանը գրեցի,քանի որ Ռ.Հախվերդյանը ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի,առավել ևս,իմ:Բայց,ինչպես ասում են——-համենայն դեպս:

  7. Ռաֆաել says:

    Հեռավորն ենք փնտռում այդպես էլ լինում է, մենք պետք է ուղղակի ապացուցել որ մենք ավելի կարող ենք քան մինչ հիմա կարողացել ենք ապացուցել, միայն խոսելով ու հայհոյելով չե, հիմա էլ հո նույնն է կատարվում, հեռավոր Լոսից կուռքեր ենք պատրաստում հետո էլ կսկսենք նրան վարկաբեկել, ու նոր կուռքեր ստեղծել,քանի որ մեզ մոտ շատ է պակասում ինքնաքննադատությունը, և պատմությունից դասեր առնելը. Ռաֆաել

  8. Հայկ says:

    Սիրելի հայրենակիցներ,Ռուբեն Հախվերդյանը քաղաքական գործիչ չէ, երգիչ մարդ է, հռետորական հնարքներին չի տիրապետում, և կարծում եմ՝ իհարկե նա, ինչպես և յուրաքանչյուր հայ մարդ գիտի, որ Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը և Հայկական լեռնաշխարհի մյուս բոլոր տարածքները մեր Հայրենիքն են, որը մենք պիտի մի օր արդարացիորեն և վերջնականապես ազատագրենք, ինչպես ներկայումս ազատագրեցինք Արցախը: Մարդկանց խոսքի մեջ ամեն ինչ չէ, որ հաճախ ճիշտ է հասկացվում: Հռետորաբանության մեջ այսպիսի մի կանոն կա՝ «Ինչ որ պիտի սխալ հասկացվի,սխալ էլ ընկալվում է»: Սա նշանակում է, որ խոսքդ պետք է այնպես կառուցես, որ քեզ սխալ չհասկանան: Կածում եմ նա պետք է փոքր ինչ պարզաբանելով ներկայացներ, թե ինչ է ուզում ասել և կարծում եմ պարզաբանում կտա իր ասածներին: Իսկ ինչ վերաբերում է մարդկանց քննադատելուն, ես առաջարկում եմ հանդուրժել միմյանց՝ շարքային քաղաքացուց սկսած մինչ Հանրապետության Նախագահ և Սփյուռք:

  9. Ազատ says:

    Հարգելիներս,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728