Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանյանը` տնտեսագետին. «Նորարարությունը» չարչիական հոգեբանության մաս է» (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 16:45

Իսկ տնտեսագետի համար «գիտություն» բառը գոյություն չունի

Նախախորհրդարանը Հայաստանում նոր որակի պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի մշակման նպատակով այսօր կազմակերպեց  հերթական հանրային լսումը՝ «Գիտությունը և Հայաստանը. դերն ու հեռանկարը» թեմայով:

Նախախորհրդարանի համակարգող, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը թեմայի շուրջ փաստեց. «Քսան տարի առաջ` անկախությունից հետո, մենք ժառանգեցինք գաղութային երկրի գիտություն, որը  ծառայում էր ոչ թե Հայաստանի խորհրդային հանրապետությանը, այլ  խոշոր կայսրության, որի գիտությունը հիմնականում ռազմականացված էր: Անկախություն ծնած շարժումը Արցախյան շարժումն էր,  սակայն բուն պոստգաղութային օրակարգ այդպես էլ չձեւավորվեց:  Այսօր մենք առաջին անգամ նոր օրակարգ ենք ձեւավորել: Ներկայումս խնդիր ունենք հասկանալու, թե որոնք են գիտության հիմնական հարցերը` նոր պետության համար»:

Տնտեսագետ, փորձագետ Կարեն Բաղդասարյանն ասաց, որ իր համար «գիտություն» բառը գոյություն չունի. «Կա «նորարարություն» հասկացողությունը, որովհետեւ երբ «գիտություն» բառի տակ փորձում ենք հավաքել դրա  ուղղությունները եւ խնդիրները, ճահճի մեջ ենք հայտնվում: Նորարարությունն այն էլեմենտն է, որով ապահովվում է կապը պետության, արդյունաբերության եւ բիզնեսի հետ: Պետությանը ավելի շատ նորարարություններ են պետք: Դրանք այն մարդկանց եւ խմբերի ամբողջությունն են, որոնք ունենալով գիտական առաջընթաց այս կամ այն ոլորտում, միտված են ստանալ շուկայի համար ցանկալի արտադրանք: Եթե մարդիկ գան այն կարծիքին,  որ իրենց նորարարությունը անհրաժեշտ է այս կամ այն ոլորտում, կներկայացնեն համապատասխան պայմանները»:

Տնտեսագետի խոսքով. «Պետք է վերանայել «ԳԱԱ» հասկացությունը: Հանուն ինչի՞ է այն գործում: Կա հիմնարար գիտություն, որի առումով ամեն ինստիտուտ կարող է գտնել իր խնդիրները եւ զբաղվել դրանցով, իսկ թե ակադեմիան ինչի համար է, չեմ հասկանում»:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ ՖՀԻ ՃՖԼ լաբորատորիայի վարիչ, ատոմային օպտիկայի խմբի ղեկավար Արթուր Իշխանյանը, հակադրվելով տնտեսագետին, ասաց. «Տնտեսագետների թիմը  սխալ ուղղություներով է շարժվում, կառավարությունն էլ տապալել է մեր երկրի զարգացումը: Գիտությունը առեւտրայնացնել` նշանակում է տակից ձախողել այն: Դա չարչիական հոգեբանություն է`  «նորարություն»,  «բիզնես»…: Ակադեմիան պետական փրկարար օղակի դեր է խաղացել»:

Իշխանյանի համոզմամբ. «Կեղծ է ասել, թե ԽՍՀՄ  ժամանակների գիտությունը

ռազմականացված է եղել: Պետք է շնորհակալ լինենք ԽՍՀՄ  գիտությանը: Բնագիտական գիտությունները այն ժամանակ ծառայել են կայսրությանը, իսկ այսօր փողի կայսրությանն են ծառայում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    Իհարկե պարոն Իշխանյանը ճիշտ է , սակայն Հայաստանի գիտությունը եվ ընդհանրապես Խորդային շրջանի գիտության զարգացման բյուջեն մի մասն էր Խորհրդային երկրի անհասկանալի տնտեսական հիմքի, որը Ստալինյան շրջանում ձեվավորվում էր Ռուսատանի ընդրքի հարստությունների եվ միլիոնավոր աքսորված «ստրուկների» ձրի աշխատանքով, իսկ Խրոխշչովից հետո նավթի ու գազի վաճառքի վա, որը կարծեմ շարոոնակվում է միչեվ հիմա: Մեր երկիրը բախտավոր էր որ Խորհրդային շրջանում եվ մշակույթի եվ գիտության առաջնթաց ունենար, բայց այսօր տրանսֆերտները հազիվ Սամվելա Ալեքսանյանների նմաններին հարստացնելուն են բավարարում, կարծում եմ Գիտությունների Ակադեմիա ունենալը շատ թանկ հաճույք կարող է լինել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728