Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ Եվգենի Կաֆելնիկովը «Twitter»-ի իր էջում գրել է, թե թենիսի մեծագույն վարպետներ, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետներ Անդրե Աղասի եւ Շտեֆի Գրաֆ ամուսինները պատրաստվում են ամռանը ժամանել Մոսկվա: Նրանք մասնակցելու են հուլիսի 16-ին մեկնարկող «Թենիսի լեգենդներ» վետերանների ցուցադրական մրցաշարին: «Ես քիչ առաջ եմ հեռախոսով զրուցել Աղասիի հետ: Նրանք ցանկանում են գալ Մոսկվա: Հուլիսի 16-ը հիանալի օր է լինելու», – գրել է Ռուսաստանի երբեմնի լավագույն թենիսիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ