«Ուսանողները, վստահ եմ, հաջողության կհասնեն, եթե ինքնակազմակերպվեն: Լավագույն ինքնակազմակերպման տարբերակը ՀՀԿ-ական ուսխորհուրդներին զուգահեռ կոմիտեների ստեղծումն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով այս օրերին կազմակերպվող դասադուլին:
Հետաքրքրվեցինք՝ ՀԱԿ անդամն արդարացնո՞ւմ է ուսանողների՝ դասադուլի դիմելու քայլը: Պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Դա մեր պայծառագույն ուսանողության հատվածն է: Տեսեք ինչ պայծառ դեմքեր են, ինչ գեղեցիկ երիտասարդներ ունենք և ոնց են մտահոգված մեր ազգի ապագայով: Ցավոք կազմակերպված չեն, նրանց հանդեպ հազար տեսակ այլանդակություններ են կիրառվում: Փորձ են անում անգամ ախալաքալակցի, երևանցի զանազան բաժանումներ մտցնել, որ կարող է շատ բացասական հետևանքների հանգեցնել: Ու այդ ամենն անում են իրենց աթոռը պահպանելու համար»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմքեր ունի այդպես կարծելու համար: Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Բավական է նշել երեկ համալսարանի ռեկտորի օգնականի պահվածքը: Հետո անմիջապես գալիս են Ախալքալակից ուսանողներ, որոնք հայհոյանքով դիմում են աղջիկներին: Սա զազրելի արարք է, և այս այլանդակությանը պիտի վերջ տալ: Նրանք կշարունակեն, իհարկե: Լսեցի, որ համալսարանի ուսանողները պահանջում են, որ այդ տիպին աշխատանքից հեռացնեն: Բայց դրանով հարցը չի լուծվի: Գտնում եմ, որ այսօր ուսանողները պետք է գնան ինքնակազմակերպման ճանապարհով: Ամեն բուհում զուգահեռ ՀՀԿ-ական ուսխորհուրդներին թող ստեղծվեն կոմիտեներ, որոնց համախմբմամբ կստեղծվի համահայկական ուսանողական գործադիր կոմիտե: Առաջարկում եմ, որ այս կառույցը գործի այսօրվա ուսխորհուրդներին զուգահեռ, քանի որ ուսխորհուրդները ուղղակի ներկայացնում են միայն ՀՀԿ-ի շահերը, ոչ թե ուսանողների: Ուսանողներն իրենց իրավունքները, շահերը պաշտպանելու համար պետք ստեղծեն այդ կառույցը: Այդ դեպքում իրենք էլ, իրենց գաղափարներն էլ, մեր հայրենիքն էլ պաշտպանված կլինեն»:
Հետաքրքրվեցինք ՝ դասադուլը կապու՞մ են Ր. Հովհաննիսյանի շարժման հետ: ՀԱԿ անդամն արձագանքեց. «Ես չեմ մտածում, որ նա անգամ տասը հոգու կարող է ուղղորդել: Ի վերջո երկրում պիտի ընտրություններ ունենանք, ամեն անգամ այս բռնապետությունը իշխանությունը չզավթի: Այդ երիտասարդները դրա դեմ են դուրս եկել, հենց իրենց ուժերով, եթե կազմակերպված եղան, կհասնեն նրան, որ կլինեն նոր խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Ուստի կոչ եմ անում երիտասարդությանը ինքնակազմակերպվել և ծախու ուսխորհուրդների դիմաց ստեղծել իրենց կոմիտեները»:
Կարդացեք նաև
Զրույցն ամփոփելով՝ ՀԱԿ անդամը նշեց. «Ուսանողությունը պիտի դառնա անկախ քաղաքական միավոր և ոչ մի ուժի հետ չհամագործակցի: Դա նրանց համար ճանապարհ կբացի դեպի ԱԺ: Համոզված եմ, որ արտահերթ ընտրությունների պարագայում նրանք իրենց տեղը կունենային ԱԺ-ում՝ իհարկե, հաշվի առնելով տարիքային ցենզը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ախր պրն․ Եղիազարյան ինչ ա նշանակո՞ւմ”ինքնակազմակերպվել” , միեւնույն ա մեկը պիտի սկսի կազմակերպվելը, պիտի ղեկավարի այդ պրոցեսը, ինքն իրեն ոչինչ չի լինում․․․․ ու այդ մեկի անձից էլ կախված կլինի ստացված կառույցի ընթացքը
վերջ տվեք անհիմն ռոմանտիզմին ու պոպուլիզմին
իսկ դու քանի հոգու կարող ես ուղղորդել բացի Ռաֆֆի Հովհաննիսյանին վարքաբեկելուց ուրիշ ինչ ես կարողանում անել
դա հակ-ի ղեկավարի ու իր նման շատերի թունավոր վերաբերմունքն է րաֆֆու հանդեպ, եթե լևոնը չկարողացավ հասնել ինչոր բանի, ապա իրենց կարծիքով դա ոչոք չի կարող անել. ամբողջ ժամանկ մտածում են թերագնահատել և արհամարհել ուրիշներին.խանդն ու նախանձը կրծում է ձեր չար հոգին.