Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեփեր Սենչո. «Իմ արածը առաջինը ինձ պետք է դուր գա, այնուհետև իմ լսողին»

Փետրվար 28,2013 16:23

Չնայած երիտասարդ տարիքին` ռեփեր Սենչոն հասցրել է ռեփի ասպարեզում ունենալ բազում հաջողություններ, բայց դա նրան երբեք չի խանգարել մնալ լավ մարդ և չդավաճանել իր սկզբունքներին:

Նկարագրեք ձեզ մեկ բարդ նախադասությամբ:

-Ամեն ինչ կբացահայտվի վերջում:

Ի՞նչ է ձեզ պետք երջանիկ լինելու համար:

-Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ 21 տարի է՝ ես արթնանում եմ,շնչում և ապրում: Իմ կարծիքով դա արդեն երջանկություն է:

Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

-Իմ կարգախոսն է, երբեք սկզբունքներին չդավաջանելը:
Եթե ռեփեր չդառնայիք, ապա ինչպիսի՞ մասնագիտություն կընտրեիք:

-Չնայած չեմ պատկերացնում, որ ռեփեր չէի լինի, բայց եթե մի պահ պատկերացնենք,ապա կդառնայի բիզնեսմեն:

Ի՞նչ տեղ ունի ձեր կյանքում ռեփը:

-Ես ապրում եմ ռեփով: Եթե ռեփը աղջիկ լիներ, կամուսնանաի նրա հետ (ծիծաղում է-հեղինակ):

Ո՞վ է ձեզ ոգեշնչում:sencho

-Չկա մեկը, որ ասեմ իրենից ոգեշնչվում եմ: Ես ոգեշնչվում եմ իմ լավ աշխատանքից:
Ինչպիսի՞ հեռանկար ունի երաժշտական այս ոճը Հայաստանում:

-Ի տարբերություն անցյալ տարիների, ռեփը Հայաստանում գնալով աճում է: Դրան նպաստում է շատ ռեփերների ներդրումը:

Դուք, որպես ռեփեր, ինչո՞վ եք նպաստում այս ոճի զարգացմանը:

-Նախ և առաջ օգնում եմ այն երիտասարդներին, ովքեր շնորհք ունեն, բայց չունեն հնարավորություն: Հայասատանում մենք առաջին անգամ օգտագործեցինք «underground» ոճը, որը մինչ այդ ոչ ոք չէր օգտագործել: Կարծում եմ՝ դա մեծ ներդրում էր Հայասատնում ռեփի զարգացման համար:

Ինչու՞ են մեր երկրում ռեփեր աղջիկները  քիչ կամ ընդհանրապես չկան:

-Աղջիկների կարծիքով՝ ռեփ կարդալը ամոթ է: Բայց իրենց մտքով չի անցնում, որ ամոթ է այն, երբ նրանք սկզբում նայում են տղայի փողերին, հետո նոր բնավորությանը: Իմ կարծիքով՝ քանի դեռ աղջիկները մտածում են, որ ռեփ կարդալը  ամոթ է, Հայասատանում ռեփեր աղջիկները չեն շատանա:

Կցանկանայի՞ք՝  Ձեր ապագա կինն էլ լիներ ռեփեր:

-Ինձ համար կարևոր չէ, թե աղջիկը  ինչ մանսագիտություն ունի: Ամենաառաջինը նա պետք է հարգի ինքն իրեն, հետո` ինձ:
Q7a2lRERZewՁեր երգերը սիրո մասին չեն, ինչու՞:

– Չունեմ սիրո երգեր հիմնականում այն պատճառով, որ չեմ զգում այդ զգացմունքը: Իսկ եթե չեմ զգում, չեմ կարող գրել դրա մասին: Երբ  զգամ այդ զգացմունքը, երգերս կլսի նա, ում ուղղված կլինեն դրանք:

Ինչո՞վ եք, ըստ ձեզ, տարբերվում մյուս ռեփերներից:

-Ես երբեք չեմ դավաճանի իմ սկզբունքներին: « Իմ արածը առաջինը ինձ պետք է դուր գա, այնուհետև իմ լսողին»: Ես չեմ նայում, որ հասարակությունը պահանջում է «պուպսիկ» տղաների: Ես այդպիսին չեմ ու չեմ էլ լինի:

   Մենք գիտենք, որ երկար ժամանակ  աջակցել  եք ռեփեր Մ′Տիկոյին, բայց վերջերս մենք տեղեկացանք, որ նա ոչ թե հիմա red light-ում է, այլ ht production-ում, կասեք ո՞րն է պատճառը:

-Ես այլևս այդպիսի մարդ չեմ ճանաչում (ծիծաղում է-հեղինակ):

 

Ի՞նչ խորհուրդ կտաք այս բնագավառի սկսնակներին:

-Չկարդան այն, ինչ դուր չի գալիս իրենց, բայց դուր է գալիս հասարակությանը: Ամեն ինչ պետք է սրտից լինի:

 

Սյուզաննա Ղուկասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728