Մոսկվայի «Սպարտակն» Իսպանիայում անցկացված ուսումնամարզական հավաքն ավարտեց Նորվեգիայի «Ռուսենբորգի» հետ ստուգողական հանդիպումով, որում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրի Մովսիսյանի դուբլը «չոր» հաշվով հաղթանակ բերեց ռուսական թիմին:
Ոտնաթաթի հերթական վնասվածքից ապաքինված Մովսիսյանը խաղադաշտ մտավ մեկնարկային կազմում եւ երկու անգամ` 24-րդ եւ 54-րդ րոպեներին գրավեց մրցակցի դարպասը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 66 րոպե եւ մեծ տհաճություն պատճառել Նորվեգիայի 2010 թվականի չեմպիոնին` պաշտպանների առջեւ մշտապես անլուծելի խնդիրներ դնելով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ