Փետրվարի 27-ի երեկոյան, ժամը 21.30-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում այրվել է Տիգրան Ավալյանի առանձնատունը: Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանը հայտնեց, որ տանն այդ ժամանակ եղել է Տիգրան Ավալյանի ծեր մայրը, Տիգրան Ավալյանը եւ նրա կինը հարեւանի տանն են եղել: Հրդեհն արագ տարածվել է, Իջեւանից ժամանած հրշեջները չեն կարողացել տունը փրկել: Գյուղապետի խոսքերով՝ դեռեւս պարզ չէ հրդեհի պատճառը: Ազատամարտիկ Տիգրան Ավալյանը բազմանդամ ընտանիք ունի, նրա զավակներից երկուսն անչափահաս են: Այրվել է տունը եւ տան ողջ գույքը: Գյուղապետի խոսքերով՝ այժմ Ավալյանների ունեցվածքը մեկ կով եւ մեկ մոզի է: Գյուղապետն ասաց, որ ինքը մտադիր է դիմել գործարարների, բարեգործական կազմակերպություների՝ ծանր վիճակում հայտնված ընտանիքին ինչ-որ չափով աջակցելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Դիմեք Գերմանիայի նեմեցներին: Մեր երկրի նեմեցների հետ հանկարծ չշփոթեք: Աստված հեռու
տանի: