Ժառանգության անդամը ԲՀԿ-ին Աբովյանում ողջունեց՝ ժողովրդի կողքին կանգնելու համար
«Ինձ հաճախ են հարցնում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հեղափոխություն անելո՞ւ է: Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն հեղափոխություն արել է՝ փետրվարի 18-ին, երբ ժողովուրդը իր ձայնը, քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյնին»,- այսօր Աբովյանում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին այսպիսի ելույթ ունեցավ «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյանը:
Նրա խոսքերով՝ «Չնայած եղան ճնշումներ, ընտրակաշառքներ, կեղծիքներ, բայց աբովյանցիները կարողացան պահել իրենց ձայնը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը Աբովյանում հաղթանակ տարավ, 3000 քվեով ավելի, քան Սերժ Սարգսյանը: Եթե ԲՀԿ-ն չեզոք դիրք չգրավեր, միգուցե այլ լինեին տվյալները: ԲՀԿ-ն մինչեւ վերջ պաշտպանեց իր դիրքորոշումը, մնաց ժողովրդի կողքին, որի համար ես ողջունում եմ ԲՀԿ-ին»:
«Հարգեք ժողովրդի հաղթանակը: Սա շամպայնի մասին չէ: Նրա մասին է, որ հայ մարդը գյուղից գյուղ տիրացավ իր հաղթանակին, իր երեխայի ապագային, ասաց՝ ոչ: Մենք այսուհետեւ վախով չենք ապրելու, ապրելու ենք ժպիտով, բայց իրավունքով»,- Րաֆֆի Հովհաննիսյանն այսպիսի կոչով հանդես եկավ:
Կարդացեք նաև
«Պահանջում եմ մեր ռազմավարական գործընկերոջից՝ Պուտինից, պարոն Օլլանդից, Օբամայից, աշխարհաքաղաքական խաղ չտան, ով ծաղրեց, հեգնեց ժողովրդի ձայնը՝ պատասխան է տալու»: Այնուհետեւ, դիմելով աբովյանցիներին, նա ասաց. «Եթե դուք հետ չեք կանգնելու, ես հետ չեմ կանգնելու: Պայմանավորվեցի՞նք: Ով նամուս ունի՝ վերեւից ներքեւ հրաժարական պիտի տա, ով չարեց՝ դատարանի առջեւ պատասխան է տալու: Թագավորների ժամանակն անցել է: Թագավորը մեր Սահմանադրությունը եւ մեր երեխաներն են: Թագավոր չկա այլեւս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ