Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքագետը հակառուսական տրամադրություններ չի տեսնում

Փետրվար 28,2013 14:59

Լեւոն Շիրինյան. «Մենք պետք է ռուսներին ասենք` բարեկա’մ, արածներդ չենք մոռացել, բայց դա չի նշանակում, որ մենք դրանով առաջնորդվում ենք, այնպես որ` հակառուսական ոչինչ չեմ տեսնում: Մենք պատրաստ ենք դաշնային հարաբերությունների, բայց արժանապատիվ ձեւով»:

 Արդյոք նախագահի թեկնածուների հավաքած ձայները նրանց պատկանող իրակա՞ն ձայներն են` հարցին, այսօր «Ելակետ» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը  պատասխանեց. «Ով ստացել է` իրենց ձայներն են, բա ո՞ւմ ձայներն են: Այսպիսի հարցադրում չկա քաղաքագիտության մեջ»:

Ասուլիսի թեման հետընտրական զարգացումներն ու ներքաղաքական իրադարձություններն էին:

Քաղաքագետը, անդրադառնալով անցյալ տարվա մայիսին Ազգային ժողովի ընտրություններին, ասաց, որ այսօր ԱԺ-ի արձակումը ամենալավ լուծումը կարող է լինել. «Մեր Ազգային ժողովն այսօր չի արտացոլում սոցիալ-դասակարգային, մասնագիտական  խմբերի շահերը: Սա խորհրդարանը ու երկիրը դարձնում է ոչ հավասարակշռված: Այսպիսի հասարակությունները միշտ պայթյունավտանգ են, կա’մ կարող են գնալ ցնցումների կա’մ  արտագաղթի»:

Քաղաքագետը, անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին, կարծիք հայտնեց, որ լուծումը կարող է լինել երկխոսությունը, բանակցությունները.  «Քցելը, խաբելը հայերի պրակտիկան չէ, եթե մեր պատմությունը նայենք»:

Այն հարցին էլ, թե կա՞ն այսօր հակառուսական տրամադրություններ, պարոն Շիրինյանն ասաց, որ հակառուսական ոչինչ չի տեսնում: Ըստ նրա՝ այսօր Հայաստանը պետք է ձգտի գործընկեր լինել , իսկ թշնամության համար միշտ ունենք պատճառներ. «Մենք պետք է ռուսներին ասենք՝ բարեկա’մ, արածներդ չենք մոռացել, բայց դա չի նշանակում, որ մենք դրանով առաջնորդվում ենք: Այնպես որ՝ հակառուսական ոչինչ չեմ տեսնում: Մենք պատրաստ ենք դաշնային հարաբերությունների, բայց արժանապատիվ ձեւով»:

 

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728