Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոմատոլոգներին բազկաթոռներով կհարկեն, չեն հաշվի ռենտգեն ապարատները

Փետրվար 28,2013 14:56

Կառավարությունը մերժեց դաշնակցականներին, ստոմատոլոգների համար ընդունեց սեփական որոշումը:

Այսօր ՀՀ կառավարությունը մերժեց ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկը, համաձայն որի, դաշնակցականները կոչ են անում թեթեւացնել ստոմատոլոգների հարկային բեռը:

Ի պատասխան՝ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ առավել նպատակահարմար է կառավարության քննարկած նախագիծը, որով նախատեսված է չհարկել ստոմատոլոգիական կլինիկաներում առկա ռենտգեն ապարատները եւ մեկ տեխնիկի եւ նրա աշխատանքում անհրաժեշտ երկու օգնականների հաստիքը դիտարկել որպես մեկ աշխատատեղ` հետեւաբար վճարելուվ մեկ հաստիքի համար նախատեսված հարկերը: Ստոմատոլոգիական աթոռով հարկվելու մասին խոսք չգնաց, չնայած  ստոմատոլոգների հիմնական դժգոհությունը հենց այդ խնդրին էր վերաբերում: Դերենիկ Դումանյանը համոզմունք հայտնեց, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կառավարության այս փոփոխությունները զգալի կթեթեւացնեն ատամնաբույժների հարկային բեռը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728